Ինչու է Ջորջ Քլունին որոշել հեռանալ կինոյից
LIFEՀոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին հայտարարել է, որ մտադիր է թողնել դերասանական կարիերան։ Եւ պատճառը բավականին տարօրինակ է։ Նա հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ մեծ էկրաններից այս տարիքում, որպեսզի երկրպագուները չտեսնեն, թե ինչպես է ինքը ծերանում։
«Իրականում ոչ-ոք չի ցանկանում ինչ-որ մեկին ծեր տեսնել էկրանին։ Ծերությունը տեսախցիկներին հակասող երեւույթ է։ Ինչքան ծերանում ես, այնքան քիչ ես ցանկանում երեւալ էկրաններին»,- ասել է դերասանը։
Սակայն ֆիլմարտադրությունից Քլունին չի պատրաստվում հեռանալ, 54-ամյա դերասանը իրեն ամբողջովին նվիրելու է ռեժիսուրային։ Նա ասում է՝ տեսախցիկի մյուս կողմում իրեն ավելի լավ կզգա։
Պատրաստեց Past.am-ը:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
3
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



