Այս աղջիկը 6 տարի շարունակ չի հանել հագից կորսետը. արդյունքն ապշեցնում է.ֆոտոշարք
LIFE
Blog.1in.am-ը գրում է.
Վենեսուելացի մոդել Ալեյրա Ավենդանոն 25 տարեկան է և նա արդեն հայտնի է աշխարհով մեկ: Չնայած, մասնագիտական պլանում աղջիկը ոչնչով չի կարող պարծենալ: Նրա եկամտի մակարդակը բավականին ցածր է՝ ըստ մոդելային աշխատավարձի չափանիշների, իսկ հայտնի բրենդները չեն ցանկանում Ալեյրային իրենց ընկերության դեմքը դարձնել: Բայց աղջիկը հայտնի է ոչ դրանով:
Ալեյրային ճանաչում է բերել ո՛չ միլիոնավոր դոլարների պայմանագրերը, ո՛չ էլ անձնական կյանքի առանձնահատկությունները: Աղջիկը հայտնի է դարձել իր կազմվածքի շնորհիվ:
Ալեյրայի ուրվագիծը խիստ տարբերվում է սովորական կանանց կազմվածքից: Հսկայական կրծքերի և փարթամ ազդրերի հետ մեկտեղ, իր վրա մեծ ուշադրույթուն է գրավում չափազանց բարակ իրանը:
Եթե կարծում եք, որ կրծքերի և ազդրերի նման չափսեր ունենալով հնարավոր չէ, որ աղջիկը այսքան բարակ իրան ունենա, ապա դուք ճիշտ եք: Ալեյրան այսպիսին է դարձել պլաստիկ վիրաբույժների և տարիներ շարունակ իր մարմինը շատ նեղ կորսետով տանջելու շնորհիվ:
Սկզբում աղջիկը ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից: Դրանից նա իրեն ճնշված էր զգում, այդ պատճառով էլ նա հստակ որոշեց իր կազմվածքը «իդեալական» դարձնել:
Քանի որ բնությունը զրկել էր նրան մեծ կրծքերից և բարակ իրանից, նա որոշեց այդ ամենը ձեռք բերել սիլիկոնների օգնությամբ:
Սակայն դա էլ էր քիչ նրա համար: Ալեյրան իր առջև մի չափանիշ դրեց՝ ունենալ 50 սանտիմետրանոց իրան:
Այդ նպատակին հասնելու համար՝ նա վեց տարի շարունակ շատ նեղ կորսետ էր կրում: Աղջիկն օրը 23 ժամ կրում էր այդ կորսետը, և ընդամենը 1 ժամով էր հանում, որպեսզի թողնի մարմինը հանգստանա և Ինստագրամի համար հերթական լուսանկարներն անի:
Այժմ աղջկա երազանքն իրականացել է, և նա կարող է իսկապես հպարտանալ իր իրանով: Չնայած շատերի մոտ նրա կազմվածքը, լավագույն դեպքում, ուղղակի շփոթմունք է առաջացնում…




















































