Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում հարևանների հետ. իրանագետներ

INTERNATIONAL NEWS

Հայաստան-Իրան հարաբերությունները հեռանկարի առումով կշահեն փետրվարի 26-ին կայացած Իրանի խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Մարտի 4-ին կայացած «Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին տեղի ունեցած խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրությունները. արդյունքներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Ըստ իրանագետի՝ միևնույն ժամանակ Իրանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, ընդհանուր առմամբ, էական փոփոխություններ չեն լինի, քանի որ Իրանը ավանդաբար հավասարակշռված քաղաքականություն է վարում, մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի հետ: «Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում Իրանը մշտապես պահում է հավասարակշռությունը, չի թողնում, որ Ադրբեջանը շահարկի կրոնական գործոնը, և դա արդեն մեծ հաջողություն է մեզ համար»,- նշեց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ևս ընդգծեց, որ անկախ ընտրությունների արդյունքից, Իրանը մշտապես հավասարակշռված ու այլընտրանքները հաշվի առնող քաղաքականություն է վարում իր հարևանների հետ: «Իրանը երբևիցե իր հարաբերությունները Հայաստանի հետ չի նվազեցնի ի հաշիվ Ադրբեջանի, կամ հակառակը: Եվ եթե նույնիսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունները լինեն ամենաբարձր մակարդակի, դա ևս չի վնասի իրանահայ պատգամավորների գործունեությանը»,- ասաց նա:

Ընդգծելով, որ Իրանի քաղաքական դաշտի բաժանումն ըստ պահպանողականների և բարեփոխիչների շատ հարաբերական է՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ ընտրությունների արդյունքում ըստ էության որևէ կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել: Արձանագրված արդյունքը պարզապես քաղաքական անհրաժեշտ ուժերին անհրաժեշտ պահին առաջ քաշելու օրինակ է: «Ուշագրավ է, որ Իրանում կարողանում են նաև քաղաքական տեսանելի գործընթացներն ու դրանց արդյունքները հավուր պատշաճի ներկայացնել արտաքին աշխարհին ու միջազգային ԶԼՄ-ներին»,- հավելեց բանախոսը:

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ Իրանում այդ տեսանկյունից չափազանց կարևոր է նաև հայ պատգամավորների ներկայությունը խորհրդարանում: Հայերն Իրանի կյանքում ունեցել են այնպիսի դերակատարություն, որպիսին չեն ունեցել այդ երկրում ապրող շատ մահմեդական ազգություններ: Ներկայում էլ իրանահայերի ներքին կյանքում ու նրանց քաղաքական ներկայացվածության առումով շատ ուժեղ են Հայ հեղափոխական դաշնակցության դիրքերը, որոնց թեկնածուներն էլ ավանդաբար շահում են հայ համայնքին հատկացված պատգամավորական տեղերը:

Գոհար Իսկանդարյանի համոզմամբ՝  Իրանի խորհրդարանում ընտրված հայ պատգամավորները գերազանցապես բաձրացնելու են իրանահայերին առնչվող խնդիրներ և ՀՀ-ԻԻՀ հարաբերություններում նրանք էական դերակատարություն չեն ունենա: «Հայ պատգամավորները նախևառաջ Իրանի քաղաքացիներ են, և Հայաստան-Իրան հարաբերություններում նրանց կողմից որևէ ակնառու ներդրում, որևէ էական փոփոխություն չենք կարող ակնկալել: Թեև նրանք ընդգրկված են հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբում, սակայն այդ խումբն էլ հիմնականում ճանաչողական բնույթի խնդիրներ է լուծել» ,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Փետրվարի 26-ին Իրանում անցկացվել են Մեջլիսի և Փորձագետների խորհրդի ընտրություններըԽորհրդարանական ընտրություններիարդյունքների համաձայն՝ նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցներն ստացել են տեղերի հարաբերական մեծամասնությունըինչպես նաևբացարձակ հաղթանակ են տարել ԹեհրանումԻԻՀ Մեջլիսի ընտրո ւթյունների արդյունքում հայ համայնքին հատկացված երկուպատգամավորական տեղի համար ընտրվել են՝ Կարեն Խանլարյանը և Ժորժ Աբրահամյանը՝ համապատասխանաբար Հյուսիսային և Հարավայինընտրատարածքներից:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia