Տղամարդուն տուգանել են զոքանչին վիրավորական հաղորդագրություն գրելու համար
SOCIETYՌուսաստանցի տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչվել զոքանչի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։ Տղամարդը զոքանչին վիրավորող հաղորդագրություն էր ուղարկել հեռախոսով։ Այժմ նա 2,5 հազար ռուբլի տուգանք պետք է վճարի։ Թե կոնկրետ ինչ է գրել փեսան զոքանչին, հայտնի չէ, սակայն դատարանը գտել է, որ նրա խոսքերը «անբարո էին, ցինիկ, խորապես հակասում էին բարոյական նորմերին, նվաստացնում էին մարդուն»։
Հայտնի է, որ հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո կինը ոստիկանություն է դիմել՝ մեղադրելով փեսային։
Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



