Ինչո՞ւ է պետք դիտել «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Երեկ դիտել եմ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը. անկեղծ ասած, սպասում էի, որ պետք է հերթական կատակերգությունն լինի, բայց պատկերացրեք ֆիլմի կեսից չլքեցի դահլիճն, ավելին առանձնացրեցի հինգ պատճառ, թե ինչու պետք է դիտել այս ֆիլմը:
1. Ֆիլմում կտեսնեք լրիվ ուրիշ Մկո
Նախ այս ֆիլմում կտեսնեք, ինչպես արդեն ծանոթ Մկոյին, այնպես էլ ուրիշ Մկրտիչ Արզումանյանին, ով ի դեպ բավականին ռոմանտի և բարի է: Չնայած մենք Մկոյին բազմաթիվ հումորային նախագծերում ենք տեսել և թվում է` գիտենք նրա կերպարային առանձնահատկությունները, բայց հավատացեք, այս ֆիլմում դուք նրան նորովի կբացահայտեք: Ես սիրեցի նրա մարմնավորած Աղասիկի կերպարը և գիտեք նրա պրոֆեսիոնալիզմը, որն այսօր պակասում է շատ դերասանների մոտ:
2. Դերասանական շատ լավ կազմ
Ստեղծագործական կազմն այս ֆիլմում չէին ընդգրկել շատ հայտնի դերասանների, այսինքն դրանով չէին փորձել ֆիլմի ռեյթինգը բարձրացնել: Լավ է, որ մնացած դերասաններին էլ գոնե հաշվի են առնում, այսինքն չկար դերասանական այն «կռուգը», որը միշտ խաղում է բոլոր ֆիլմերում: Օրինակ` դերասան Արմեն Քուշկյանը, ով մարմնավորում էր հարուստ, գողական, սառնասիրտ տղայի, բավականին գրագետ էր խաղում: Մինչդեռ շատ այլ ֆիլմերում այս կերպարը հայտնի է ավելի գռեհիկ պահվածքով և նույն չափ գռեհիկ խոսելաձևով: Իսկ բլոտը, նույն ինքը Տիգրան Գյուլումյանը, ով հայտնի է հումորային նախագծերից, այս ֆիլմում ինձ համար ցույց տվեց իր դերասանական տաղանդի ամբողջ հմայքը: Նրա յուրաքանչյուր ասածի, արածի, շարժումների, անգամ հայացքի վրա ամբողջ դահլիճը ծիծաղում էր:
3. Իվետա Մուկուչյանի զարմացրեց իր դերասանական խաղով
Չնայած գաղտնիք չէ, որ Իվետա Մուկուչյանը տաղանդավոր և լավ երգչուհի է, բայց հավատացեք, նա այսուհետ նաև լավ դերասանուհի է: Այս ֆիլմը իհարկե Իվետայի համար դեբյուտային էր, համաձայնվեք` նա և ստեղծագործական կազմը ռիսկին էին գնացել, ֆիլմում ընդգրկելով մի մարդու, ով կապ չունի դերասանության հետ, այն էլ նրան տալով միանգամից գլխավոր դեր: Ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ է լինելու նրա հատվածը և անկեղծ ասած զարմացած եմ նրա խաղով: Պետք է տեսնեիք, թե նա ինչպես էր կռվում և ինչ բնական դեմքի արտահայտությամբ, մնացածը իհարկե չեմ պատմի, ինքներդ կտեսնեք: Հուսով եմ` սա վերջին ֆիլմը չի լինի նրա մասնակցությամբ:
4. Ֆիլմում չկար գռեհիկ հումոր
Ես կարծում եմ` այս ֆիլմը նաև հարմար է ընտանեկան դիտման համար: Այս պարագայում ինձ համար կարևոր էր, որ ֆիլմում բացակայում էր գռեհիկ և վատ հումորը: Շատ ֆիլմերի խնդիրներից մեկն էլ սա է, որ կարծես ամեն բան կառուցում են գռեհիկ հումորի վրա և փորձում դրանով ծիծաղեցնել մարդկանց: Ինչն է ոգևորող, որ եթե որոշեք ձեր ընտանիքով նայել` ստիպված չեք լինի փակել ձեր երեխաների ականջները:
5. Ճիշտ մարքեթինգային քայլ:
Այսօր ինչ ֆիլմ դուրս է գալիս մեծ էկրաններ, պարտադիր պարունակում են համբույրի, մերկ և անկողնային տեսարաններ: Դե բնականաբար այդ ամենն արվում է, որ հետաքրքրություն առաջացնի: Այս ֆիլմում նման տեսարաններ չկան, միայն վերջում, երբ Աղասիկը կրկին հանդիպում է Սաթենիկին, նրանք գրկախառնվում են: Ինչն էլ բնականաբար տրամաբանված է: Ստեղծագործական կազմը ֆիլմի հետաքրքի մեխը ըտրել էին «Ռակետա» անունով մեքենան, որը իր տեսակով արդեն հետաքրքիր է, ոչ թե արդեն իսկ ծեծված դերասանների համբույրի տեսարանները:
Նայեք այս ֆիլմն և հավատացնում եք` չեք ափսոսա ձեր ծախսած ժամանակը:




















































