«Պրեմիերա 3»-ը կմեկնարկի մարտի 6-ից. Մանրամասներ է հայտնում նախագծի ռեժիսորը
LIFE«Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա 3» նախագծը կմեկնարկի մարտի 6-ից. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց նախագծի ռեժիսոր Աննա Թադեւոսյանը:
««Պրեմիերա» նախագծի այս եթերաշրջանի առանձնահատկությունը նրանում է, որ մենք այս անգամ նախ ժյուրիների մասնակցությամբ լսումների փուլ ենք ունեցել, քանի որ նախկինում ժյուրիները միայն ձայնագրությամբ էին ընտրում մասնակցող երգերը: Լսումների փուլում հեղինակներն իրենց երգերը ներկայացրել են բեմում, այդ փուլը վեց օր տեւեց, որից հետո ընտրվել են վեց երգեր, որոնք էլ արդեն պետք է մրցեն միմյանց հետ: Մենք եթերը կսկսենք հենց այդ լսումների փուլով՝ հեռուստադիտողի աչքի առաջ կբացահայտենք մեր հեղինակենրին»,- նշեց ռեժիսորն ու նշեց այս եթերաշրջանի եւս մեկ առավելություն.
«Այս եթերաշրջանի առանձնահատկությունը նաեւ այն է, որ բացի էստրադային ժանրի երգերից ընդգրկված են նաեւ ժողովրդկան երգեր, այսինքն՝ վերջում վեց երգից երեքը կլինեն էստրադային, փոփ ոճի երգեր, երեք՝ ժողովրդական երգեր»,- ավելացրեց նա:

Աննա Թադեւոսյանի խոսքերով՝ «Պրեմիերա 3»-ում պրոդյուսերների կազմում եւս փոփոխություններ են տեղի ունցել. «Նախորդ եթերաշրջանում նախագծի պրոդյուսերներն էին Անդրեն եւ Գիսանե Պալյանը, իսկ այս անգամ պրոդյուսինգով կզբաղվեն Գարիկ Պապոյանն ու Գիսանե Պալյանը: Նրանցից յուրաքանչյուրը կաշխատի երեք մասնակիցների հետ»,- նշեց նա:
Շարունակությունն այստեղ:



