Խենթանում է ձիերի համար ու սպասում է իր մեծ սիրուն․ ով է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին (լուսանկարներ)
PHOTO
Օրերս Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու անունը։ Նա նորվեգուհի Ալեքսանդրա Անդրերսենն է, ով իր հարստությունը ժառանգել է նախնիներից։ Նրա անձնական կարողությունը կազմում է 1,2 միլիարդ եվրո։ Սակայն աղջիկը հասարակ կյանք է վարում, օգտագործած մեքենայով է շրջում, սեփական զբոսանավեր չունի, վիպ-երեկույթների չի մասնակցում։
Սնվում է միջին կարգի ռեստորաններում, եւ միակը, ինչի վրա գումար չի խնայում, իր սիրելի ձիերն են։ Նա խենթանում է ձիերի համար եւ պատրաստվում է մասնակցել Տոկիոյում կայանալիք Օլիմպիադա 2020-ին՝ իբրեւ ձիավար։ Նա սեփական գումարն է վաստակում՝ աշխատում է հոր ընկերությունում, ինչպես նաեւ մի քանի սեփական բիզնեսներն ունի։ Ալեքսանդրան դեռ սիրելի էակ չունի, լրագրողներին ասում է՝ իր մեծ սիրուն է սպասում, ում հարստությունն իր համար ոչ մի նշանակություն չի ունենա։
«Երբ աշխարհին հայտնի դարձավ իմ ունեցվածքի մասին, ինձ միանգամից Ֆեյսբուքում մի 500 հայտ եկավ ընկերության, երեւի հաճելի է միլիարդատիրուհու հետ ֆեյսբուքյան ընկեր լինել»,- ծիծաղում է աղջիկը։ Նա ասում է, որ սիրում է ընկերների հետ պիկնիկների գնալ, եւ շատ է սիրում սերիալներ նայել՝ չնայած խիստ զբաղվածությանը։
Պատրաստվեց Past.am-ը:




















































