Ինչի՞ց են վախենում տղամարդիկ․ գաղտնիքներ, որոնք հետաքրքիր են կանանց
LIFEBlognews.amը գրում է.
Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները չպետք է վախենան ոչնչից ու ոչ մի բանից, բայց այդ ամենը ընդամենը միֆ է, տղամարդիկ ինչպես կանայք նույնպես ունեն իրենց վախերը, և անգամ ամենաիդեալական թվացող տղամարդուն անհնարին է պատկերացնել առանց ներքոհիշյալ վախի տեսակների.
«Իսկ ե՞րբ ենք ամուսնանալու». այս արտահայտությունը ամենից շատն է վախեցնում տղամարդկանց, նրանք ուղղակի սարսափում են ընտանեկան հոգսերից, անկատար, չստացված ամուսնությունից, երեխաներից…
Դավաճանություն. Բոլոր տղամարդիկ վախենում են դավաճանված և խայտառակված լինելուց, նրանք ագրեսիայի մեջ են ընկնում անգամ այն մտքից, որ իրենց սիրելին կարող է լինել ուրիշինը: Պակաս վախ չի պատճառում տղամարդկանց նաև սեփական դավաճանությունը կնոջը հայտնի դառնալը:
Տղամարդիկ շատ են վախենում նաև հայտնվելու կնոջ իշխանության ներքո. միայն գիտակցումը, որ կդառնան խաղալիք կնոջ ձեռքին ու կհայտնվեն նրանց կրունկների տակ, սարսափեցնում է:
Անհաջողություն անկողնում. Վախի զգացում, որ իրենց «ամենագլխավոր արժանիքը» կարող է դավաճանել ամենապատասխանատու պահին, դասվում է տղամարդու ամենավատ երազներից շարքին:
Գեղեցիկ կանանցից. Զարմանալի է, բայց տղամարդիկ իրոք վախենում են գեղեցիկ կանանցից, ավելի շուտ վախենում են նրանց կողմից արհամարհանքի ու մերժման արժանանան:
Առանց գումարի և հեղինակության մնալը տղամարդու հուսալքության և խուճապի գլխավոր պատճառը կարող է հանդիսանալ:
Տղամարդկանց վախեցնում է նաև, այն փաստը, որ իրենց սիրելի կինը կարող է դուր չգալ շրջապատին` ծնողներին, ընկերներին:
Մենություն. Տղամարդիկ վախենում են նաև կյանքում մենակ և անօգնական մնալուց, դժվար է պատկերացնել տղամարդու կյանքը առանց կնոջ, մանավանդ, երբ ծերությունն այնքան էլ հեռու չէ:
Ինչպես երկրագնդի բոլոր մարդկանց, տղամարդկանց նույնպես երբեմն սարսափ են պատճառում մահվան, անբուժելի հիվանդության մասին մտորումները:
Կնոջ արցունքները, որքան էլ զարմանալի է, իրոք կարող են տղամարդուն վախեցնել. շատ տղամարդիկ պատրաստ են ամեն քայլի գնալ, միայն թե երբեք չտեսնեն կանացի արցունքեր:



