Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան քաղաքական պարզ առևտրից կվերածվի՞ արդյոք համակարգային փոփոխությունների

ANALYSIS

Որքան էլ ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարեն, թե կնքված քաղաքական համաձայնագիրը գաղափարական է, որ հիմքում դրված են արժեհամակարգային ընդհանրությունները, միևնույն է, մեծամասնության համար հասկանալի է, որ դա սոսկ քաղաքական առևտրի ամրագրում է: ՀՅԴ-ն միակ խորհրդարանական կուսակցությունն էր, որն անվերապահորեն աջակցեց ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Մի բան, ինչը չափազանց կարևոր էր ՀՀԿ-ի համար` ցույց տալու աշխարհին, որ նոր Սահմանադրությունը քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունք է: ԲՀԿ-ի պարագայում սցենարը չափազանց անհաջող ստացվեց հայտնի դեպքերից հետո: ՀՅԴ-ն միակը դարձավ, որը համաձայնեց ՀՀԿ-ի խաղի կանոններին: Եվ ահա այդ ամենի վարձատրությունը երեք նախարարական և երկու մարզպետի պաշտոններն են: Այդ համագործակցության մեջ որևէ անբարոյական բան չկա:

Քաղաքականությունը շատ դինամիկ երևույթ է. փոխվում է իրավիճակը, փոխվում են դերերը: Մնայուն են միայն շահերը: ՀՅԴ-ն ազնիվ է իր այն հայտարարություններում, որ միշտ կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, հետևաբար համագործակցում է այդ համակարգը ներդնող ՀՀԿ-ի հետ: Հարցն այն է սոսկ, թե արդյոք կուսակցությունները հավատարիմ են իրենց հռչակած սկզբունքներին և պատասխանատու են ընտրողների ու հասարակության առջև:

ՀՅԴ-ն, ինչպես և մյուս քաղաքական ուժերը, խորհրդարանում են հայտնվել քաղաքացիների քվեների արդյունքում, այսինքն` ՀՅԴ-ն (կամ ցանկացած այլ կուսակցություն) մինչև ՀՀԿ-ի հետ համաձայնագիր ստորագրելը, հիմնարար համաձայնագիր ունի կնքած ընտրողների հետ, որն իրավունք չունի խախտել: Հետևաբար, բոլոր գործողություններում կուսակցությունը պարտավորվել է կատարել իր նախընտրական ծրագիրը և խոստումները: Դա է կուսակցության գործունեության գնահատման առաջնային չափանիշը:

Այս իմաստով ՀՅԴ-ն լուրջ փորձության առջև է կանգնած: Նախկինում կոալիցիաները ձևավորվում էին զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` առաջնորդվելով միայն պաշտոնների, ռեսուրսների բաժանման սկզբունքով: Եվ այսօր, թեև չկա մեծ հույս, բայց կա հնարավորություն փոխել այդ ավանդույթը: Արդյո՞ք ՀՅԴ-ն կգնա այլ ուղով: ՀՅԴ-ն իրեն հռչակել է սոցիալիստական կուսակցություն, որին բաժին են հասել շատ կարևոր նախարարություններ` էկոնոմիկայի, կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունները: Հայտնի է, որ ՀՅԴ-ն հաճախ է ՀՀԿ-ին քննադատել անարդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ, շատ հարցերում դեմ է եղել իշխող մեծամասնության որոշումներին: Հայտնի է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրինակը:

ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել 2015թ. բյուջեի նախագծին, իսկ 2016-ի բյուջեի նախագծի քվեարկությունը, ըստ էության, բոյկոտել էր, չէր մասնակցել և այլն: Այսօր, փաստացի, ստացվում է, որ ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետներն աշխատելու են բոլոր այն նորմերով, օրենքներով, որոնց դեմ են քվեարկել: Սակայն դա ներելի կլինի, եթե ՀՅԴ-ն փորձի կատարել կամ գոնե որոշակի քայլեր իրականացնել հիմնական այն խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ, որ տվել է իր ընտրողներին: ՀՅԴ-ն ընտրություններից առաջ խոստացել էր կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, վերացնել չքավորությունը, ձևավորել միջին խավ, զսպել գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի գների աճը:

ՀՅԴ-ն համոզում էր, որ 5 տարվա ընթացքում հնարավոր է ստեղծել 200 հազար նոր աշխատատեղ, եռապատկել բյուջեն և կրկնապատկել ՀՆԱ-ն, տասնապատիկ ավելացնել գիտության, կրթության ոլորտի ֆինանսավորումը: Մեծ խոստումներ էին տրվում օտարերկրյա լուրջ տնտեսական ներդրումներ ներգրավելու առումով: Իհարկե, այդ խոստումները վերաբերում էին 2012-2017թթ.: Ընդամենը մեկ տարի է մնացել նոր ընտրություններին, բայց հանրապետականներն ու դաշնակցականները հավաստիացնում են, թե համագործակցությունը նախընտրական դաշինք չէ և երկարատև բնույթ ունի: Հետևաբար, ՀՅԴ-ն հենց հիմա պետք է սկսի իր հռչակած սկզբունքների և խոստումների կյանքի կոչումը:

Անշուշտ, բյուջեն արդեն օրենք է, այն դժվար է հիմա փոխել, տնտեսական ռեալություններն արմատապես փոխվել են, վատթարացել, բայց ՀՅԴ-ն այսօր կոնկրետ տնտեսության ոլորտի պատասխանատուն է և հասարակության մի մասը իր քվեով արտոնել է անել ոչ այլ ինչ, քան այն, ինչ ՀՅԴ-ն խոստացել էր իր ծրագրով: Խորհրդարանական կառավարման համակարգն իսկապես հնարավորություն է տալիս համագործակցելով կոնսենսուսի հասնել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրների հարցում և լուծումներ տալ: ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը նոր հնարավորություն է` պարզելու, թե այդ համակարգային փոփոխությունների ուղո՞վ ենք գնում, թե՞ ի վերջո կրկին նույն փոսն ենք փորում` ավելի խորացնելով հասարակության անվստահությունն ու ատելությունը կուսակցությունների և քաղաքական այս համակարգի նկատմամբ:

Տիգրան Խաչատրյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy