Որ մթերքները չի կարելի պահել սառնարանում
LIFE
Սառնարանը նրա համար է, որպեսզի մթերքը երկար թարմ մնա, սակայն կան մթերքներ, որոնք համար սառնարանը հակացուցված է, սառնարանում դրանք պահելիս ավելի շուտ են փչանում։
Հաց
Հացը սառնարանը դնելով՝ այն երկար չեք պահի, փոխարենը այն իր մեջ վատ հոտերը կքաշի ու տհաճ համ կստանա։
Կարտոֆիլ
Կարտոֆիլը 7 աստիճանից ներքեւ ջերմաստիճանում քաղցր համ է ձեռք բերում, բացի այդ՝ կեղեւը մգանում է։
Լոլիկ
Լոլիկը համը կորցնում է, եթե այն սառնարանը դնես։
Սխտոր
Այս մթերքը սառը չի սիրում, այն չորանում է, երբ դնում են սառնարանը։
Սոխ
Սոխը սառնարանում հոտում է եւ փափկում, համը փոխում է։
Մեղր
Այս մթերքը նույնպես չի կարելի սառնարանը դնել, քանի որ օգտակար հատկանիշները քայքայվում են։ Բացի այդ՝ մեղրը շաքարակալում է սառը ջերմաստիճանին։
Զեյթունի ձեթ
Սառնարանում մնալիս այն դառը համ է ստանում եւ խտանում։
Բանան
Բանանը սառնարանում սեւանում է, համը փչանում է։
Շոկոլադ
Ցրտից շոկոլադի վրա սպիտակ փառ է հավաքվում, ուտելը տհաճ է դառնում։
Պատրաստեց Past.am-ը:




















































