Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում սպանված հայ զինվորի ծնողները պահանջում են հայտնաբերել իրական մեղավորներին

SOCIETY

Թուրքիայում զինվորական ծառայության ժամանակ ծառայակցի կրակոցից զոհված հայ Սևակ Բալըքչըի ծնողները վստահ են, որ սպանությունն իրականացվել է ազգային խտրականության հողի վրա: «Ակոս» պարբերականի հետ զրույցում զինվորի հայրը՝ Կարապետ Բալըքչըն բողոքել է, որ սպանության դատական նիստը շատ դանդաղ է ընթանում՝ իր հետևուÕ ´ շատ հարցականներ թողնելով:

«Որդիս ռասիստական փամփուշտով է սպանվել: Արդարություն եք ասում, սակայն արդարություն չկա: Դատավորին որոշ բաներ ասացինք, սակայն մեզ լուրջ չընդունեցին: Մեզ անհանգստացնում է այն, որ արդարություն չկա: Օրինակ, որոշ զինվորների առաջին վկայությունները չեն ընդունվել: Այս ամենը կարծես թատերական բեմականացում լինի: Ակնկալում ենք, որ դատավարության վերջում դրական արդյունք կլինի, սակայն այնքան էլ այդպես չի երևում: Եթե արդյունքը դրական չլինի, բնականաբար ավելի լուրջ ատյաններ ենք դիմելու»,- ասել է Կարապետը: Նա պատմել է, որ իրենք պահանջել են հետաքնն ություն իրականացնել հանցագործության վայրում, սակայն չի արվել: Բացի այդ, մեղադրյալն անգամ չի ներկայանում դատական նիստերին: Զինվորի հայրը նշել է, որ հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 6-ին՝ ավելացնելով. «Այս պահին դատական գործը մի փակ տուփի է նման»:

Անդրադառնալով դատարանի որոշմանն այն մասին, որ հանցագործությունը դժբախտ պատահարի հետևանք է՝ Կարապետը հերքել է դա: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զինվորները սկզբում մի վկայություն են տվել, սակայն հետագայում այն փոխել են և ասես անգիր արած՝ բոլորը նույն բանը կրկնել:

«Մինչև հիմա գիշերները գլուխներս բարձին դնելիս նրա մասին ենք մտածում: Գիշեր, թե ցերեկ, ավտոբուսի մեջ, թե նավի վրա՝ միշտ Սևակն է... Ամեն տեղ նրա հետ խոսում եմ: Առանց Սևակի ոչ մի օր չի անցնում»,- պատմել է Կարապետը, ով նշել է, որ Բալըքչը ընտանիքի ամենամեծ նեղություններից մեկն էլ այն է, որ սարսափելի միայնակ են զգում իրենց:

Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն հերքել է որոշ լրատվականներում հայտնված լուրերն այն մասին, թե իրենք թողել են Թուրքիան ու մեկնել Երևան: «Մենք այստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնացել: Մեր տեղն այստեղ է, մեր որդին այստեղ է»,- նշել է նա: Սևակի մայրը հայտնել է, որ իրենք Սևակին չեն պատմել ցեղասպանության մասին, հետևաբար վարկածն այն մասին, որ սպանության օրը՝ ապրիլի 24-ին իր որդին ծառայակցին զայրացնող բան է ասել, նա էլ սպանել է, հավանական չէ: «Հայ երեխաներն արդեն վախենում են Թուրքիայում գնալ զինծառայության: Այդ վախն ավելի է մեծանում ապրիլի 24-ին: Ինչո՞ւ Սևա կին սպանեցին ապրիլի 24-ին, այլ ոչ թե 22-ին, 25-ին կամ 28-ին: Այդքան պատահականություն կարո՞ղ է լինել»,- նշում է Անի Բալըքչըն:

Ինչպես ամուսինը, նա ևս պատրաստ է մինչև վերջ գնալ որդու սպանության բացահայտման համար: «Եթե դատական գործը ցանկալի արդյունք չտա, ավելի բարձր ատյանների ենք դիմելու: Այս մասին ես դատարանում էլ եմ ասել: Կամաչեմ, եթե արդարությունն այլ երկրում փնտրեմ, սակայն եթե անհրաժեշտ լինի, ապա կանեմ այդպես: Երբ զինված ուժերից մեզ հայտնեցին որդուս մահվան բոթը, ինձ հարցրեցին, թե արդյոք կարո՞ղ են նրան Թուրքիայի դրոշով ծածկել: Ես ասացի, որ մենք այլ երկրում չենք ապրում, իսկ քանի որ նա զոհվել է ծառայության ժամանակ, հետևաբար, կարող են: Սակայն եթե դատարանը մեզ համ ար ընդունելի որոշում չկայացնի, այդ դրոշը հետ եմ վերադարձնելու: Այս մասին ես նրանց ասել եմ»,- նշել է նա:

Սևակի մայրը որդու մահվանից հետո սկսել է ուսումնասիրել իր ծագումն ու անցյալը: «Ցեղիս պատմությունն ուսումնասիրելիս հասկացա, որ վերապրածի սերունդ եմ: Ավելի վաղ դրա մասին չգիտեի: Պապիկիս կյանքը ողբերգություն է եղել, մայրիկիս կողմն Անկարայից է, նրանց պատմությունը ևս ողբերգություն է: Այդ դուք ինձ այս ուղղությամբ շեղեցիք: 55 տարեկանում սկսեցի ուսումնասիրել իմ ցեղը: Արդեն բոլորն ինձ գիտեն: Ամեն ապրիլի 24-ին Սևակի նկարով երթեր են կազմակերպվում: Սևակը մի մարդ էր, սակայն դուք նրան հազարը դարձրեցիք: Հայրենասիրությունը սա՞ է: Եթե այո, ապա համեցեք, սպանեք բոլոր հայերին: Սևակին հիմա ճանաչում են Երևանում, Ֆրանսիայում, Իտալիայում: Իսկ մինչ այդ Սևակը ոչ ոք էր, արվեստով զբաղվող հերթական մեկը: Ի՞նչ էր նրանից ձեր ուզածը: Այդ օրը՝ ապրիլի 24-ին մեզ վախեցնելու համար պետք է սպանեիք մեկին: Եվ այդ մեկը Սևակը դարձավ»,- նշել է Անին:

Սևակ Շահին Բալըքչըն թուրքական բանակում սպանվել է 2011 թ. ապրիլի 24-ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասիհրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ`պատահաբար արձակված գնդակից»: Սևակի ծնողները պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference