Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Պատմությանը հայտնի ամենաաղմկոտ գողությունները. ցնցող փաստեր

LIFE

Գողություն կատարելով՝ կարելի է ոչ միայն դառնալ ոստիկանության թիրախը, այլև ստանալ փառքի սեփական չափաբաժինը: Դրա համար բավական է ոչ միայն գողանալ մեծ գումար, այլև ցանկալի է՝ մի քանի միլիոն դոլար: Ու այդ ժամանակ այդ հանցագործության մասին կխոսեն ԶԼՄ-ները, իսկ գողերին կորոնեն ամբողջ աշխարհում: Շատերը անգամ երազում են նման գողության մասին, որը կապահովեր նրանց փողով մինչև կյանքի վերջը:

Բարեբախտաբար, դեպքերի մեծ մասի ժամանակ գործը երևակայությունից այն կողմ չի անցնում: Այս աղմկոտ հանցագործությունները, որը ներկայացնում է Past.am-ը, արդեն պատմության մաս են դարձել, սակայն ոչ միշտ է հնարավոր եղել խուսափել արդարադատությունից:

1. Հարրի Ուինսթոնի ոսկերչական տունը

Հարրի Ուինսթոնի ոսկերչական տունը ամենահայտնին է Հոլիվուդում: «Օսկարի» ժամանակ բազմաթիվ աստղեր կրում են այս ոսկերչական տնից վարձակալած զարդերը:

Հենց Հարրի Ուինսթոնի անվան հետ է կապվում ժամանակակից պատմության ամենահայտնի գողություններից մեկը: 2009թ. Փարիզի Ելիսեյան դաշտում գտնվող ոսկերչական բուտիկ մտավ 4 զինված տղամարդ, ընդ որում՝ նրանցից 3-ը կրում էին կանացի հագուստ, այդ թվում՝ կեղծամ: Հանցագործները մաքրազարդել էին ցուցափեղկերը, ստիպել անձնակազմին բացել պահոցը: Նրանք խանութից դուրս էին բերել բոլոր ոսկերչական զարդերը: Գողացված զարդերը գնահատվում էին 80 մլն եվրո:

2. Նույն տարվա հունիսին ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել էր 25 կասկածյալի, որոնց մոտ հայտնաբերվել էր զարդերի կեսն ու վաճառքի հասույթը: Ձերբակալվածները 22-67 տարեկան տղամարդիկ ու կանայք էին: Ասում էին, որ նրանք աշխատում են կրիմինալ «Վարդագույն հովազ» կարտելի համար: Այդ կազմակերպությունը հիմնադրել են Հարավսլավիայի բնակիչները, այն տարածված է Եվրոպայում:

3. Ադամանդների գողություն Անտվերպենում

Ոչ բոլորը գիտեն, որ բոլոր չմշակված ադամանդների 80 տոկոսը բաժին է ընկնում հենց Անտվերպենին:

Քաղաքում բավական մեծ թվով գողություններ են տեղի ունեցել՝ կապված թանկարժեք քարերի հետ: Սակայն այս հանցագործությունը առանձնանում է մյուսներից ոչ միայն կատարման տեխնիկայով, այլև գողացված գումարի քանակությամբ:

Ավարն այնքան մեծ էր, որ գողերն այն դժվարությամբ էին կարողանում դուրս բերել: 160 չհրկիզվող պահարաններից 123-ը դատարկվել էր: Այս համարձակ գողությունը ծրագրել էր 30-ամյա ստաժով հանցագործ Լեոնարդո Նոտարբարտոլոն:

4. Գողությունը մի քանի տարի էր ծրագրվել: Դրան անմիջականորեն մասնակցել է 4 մարդ: Բանդիտները գողությունից դեռ 3 տարի առաջ գրասենյակ էին վարձակալել շենքում, որտեղ տեղակայված էր բորսան: Շնորհիվ կեղծ ընկերության՝ չարագործները ստացել էին մագնիսե բանալիներին: Լեոնարդոն կատարում էր ադամանդերի առևտրով զբաղվողի դերը՝ հանդես գալով այդ կարգավիճակով:

Գողը հանդիպում էր պոտենցյալ գնորդների հետ, կնքում գործարքներ, սակայն ոչ ոք չէր մտածում, որ նա կեղծ է իրականում: 2003 թվականի փետրվարի 15-ին չարագործները սոսնձել էին տեսախցիկների օբյեկտիվնեերը ու փոխել տեսախցիկների ժապավենները: Ոստիկանները այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչպես են բանդիտները կոտրել պաշտպանական համակարգերն ու կողերը: Գողերը մաքրազարդել էին գրեթե բոլոր չհրկիզվող պահարանները, սակայն չէին կարողացել ամբողջ զարդերը գողանալ՝ ամբողջ հատակը ծածկված էր ադամանդներով: Թանկարժեք զարդերը պատկանում էին 70 մասնավոր անձանց:

Հետաքննությանը միացել էին լավագույն խուզարկուները: Արդեն 1 օր անց Լեոնարդո Նոտարբարտոլոն կալանավորվեց: Հայտնաբերեցին նաև նրանց համախոհներին՝ մի կնոջ ու հոլանդացի ամուսնական զույգի: Ոստիկաններն այդպես էլ չկարողացան հայտնաբերել 100 մլն դոլարի ադամանդները: Նոտարբարտոլոն ներկայում երկար ժամանակով արևին կնայի ճաղերի հետևից:

5. «Կալիֆոռնիա Յունայթեդ» բանկի գողությունը

Այդ պատմությունը տեղի է ունեցել հեռավոր 1970-ականներին: Այսօրվա դրությամբ գողոնի արժեքը գնահատվում է 100 մլն դոլար: Այն տարիներին դա համարվում էր ռեկորդային գողություն: Գողերը Օհայոյից 7-ն էին, նրանց ղեկավարում էր Էմիլ Դինսիոն:

Բանդան ներխուժել էր «Կալիֆոռնիա Յունայթեդ» ցանցի բանկերից մեկը ու արագ մաքրազարդել էին բանկը: Դաշնային հետաքննությունների բյուրոն կալանավորեց հանցագործներին, որոնք նորից չկարողացան կանգ առնել ու նորից գործի դուրս եկան:

6. Մերձավոր արևելքի բրիտանական բանկ

Պաղեստինի ազատագրության բանակը 1970-ականներին իսկական պատերազմ էր վարում, որը քիչ գումարներ չէր պահանջում: Այդ տարիներին Լիբանանում իսկական քաոս էր: Նրանք թալանեցին մի շարք բանկեր, այդ թվում՝ Մերձավոր արևելքի բրիտանական բանկը: Ահաբեկիչները կարողացան դուրս բերել 25 մլն դոլար ոսկու, բաժնետոմսերի ու թանկարժեք քարերի տեսքով:

7. Գողություն «Շիփհոլ» օդանավակայանում

Ադամանդների այդ գողությունը ամենախոշորն է պատմության մեջ: Այդ ժամանակ գողերը կարողացան թալանել 118 մլն դոլարի թանկարժեք քարեր: 2005 թվականի փետրվարի 25-ին բանդիտները զենքի սպառնալիքով ստիպեցին թանկարժեք բեռը տեղափոխող վարորդին դուրս գալ բեռնատարից, նստեցին ադամանդներ տեղափոխող մեքենան ու հեռացան: Հետաքննության արդյունքում կալանավորվեց մի քանի մարդ, սակայն թանկարժեք բեռն այդպես էլ չհայտնաբերվեց:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future