Բնական բաղադրատոմս՝ ծնկների ցավերից ազատվելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ծնկերի ցավը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից, որոնցից մեկն էլ անհարմար կոշիկներն են:
Եթե դուք սիրում եք կրել կոշիկներ, որոնք ցավեցնում են ձեր ոտքը, ապա դա կարող ծնկներում հոդացավերի պատճառ հանդիսանալ: Ահա թե ինչու դուք պետք է թողնեք, որ ձեր ոտքերը հանգստանան այն կրելուց հետո: Պատճառ բերելով եղանակը դուք հաճախակի կրում եք նման կոշիկներ, բայց դրանք կարող են ոչ միայն ոտքերի ցավի պատճառ հանդիսանալ, այլ նաև ողնաշարի խնդիրներ առաջացնել:
Բոբիկ քայլելը շատ անգամ ավելի լավ է, քան կրել անհարմար հողաթափեր:
Այն ավելի կվատթարացնի ձեր ծնկների վիճակը և դուք կունենաք ուժեղ հոդացավեր:
Ծնկներում ցավեր են ունենում նաև գեր մարդիկ, քանի որ քաշի պատճառով իրենց ոտքերը ծանրաբեռնվում են:
Որոշ դեպքերում վիճակը այնքան է ծանրանում, որ նույնիսկ վիրաբուժությունը չի կարող օգնել ցավերից ազատվելու համար, այդ իսկ պատճառով առաջարկում ենք այս բուժման մեթոդը, որը կօգնի խուսափել բարդացումներից և վիրաբուժական սեղանից:
Տվյալ բաղադրիչներ ունեն շատ լավ հակաբորբոքային ազդեցություն:
Բաղադրատոմսում պարունակվում է նաև մեծ քանակությամբ վիտամին C, մագնեզիյում և բրոմելին:
Պատրաստման համար անհրաժեշտ է.
1բաժակ վարսակի ալյուր
1 բաժակ ջուր- 250 մլ
2 բաժակի չափ կտրատած արքայախնձոր
40 գրամ մեղր
40 գրամ մանրացրած նուշ
7 գրամ դարչինի փոշի
1 բաժակ թարմ քամած նարնջի հյութ
Պատրաստման եղանակը.
Եփեք վարսակը մի քանի րոպե, այնուհետև ավելացրեք թարմ քամված նարնջի հյութ:
Խառնեք անրքայախնձորը, նուշը, դարչինը և մեղրը: Այժմ խառնեք բոլոր բաղադրիչները այնքան, մինչև ստացվի միատարր մածուկ: Ավելացրեք մի քանի սառույցի կտոր և կարող եք վայելել ձեր կոկտեյլը:



