Ամուսնալուծության դրական կողմերը
LIFEՍա ոչ թե սփոփանք է, այլ իրական փաստեր։ Իհարկե, ամուսնածությունը տհաճ երեւույթ է, սակայն նույնիսկ դրանում դուք կարող եք դրական կողմեր գտնել։
Ֆինանսները
Դուք կսովորեք հույսներդ միայն ձեզ վրա դնել ֆինանսական հարցերում։ Սովորաբար կանայք ավելի խնայող են, երբ միայնակ են մնում։ Խուսափում են չնախատեսված ծախսեր անելուց։ Երբ զգաք, որ ամբողջ պատասխանատվությունը միայն ձեզ վրա, կզգաք, որ ունակ եք ավելի շատ վաստակել ու ավելի քիչ ծախսել։
Հարաբերությունները
Դուք արդեն գիտեք, թե ինչպիսի տղամարդու եք ցանկանում տեսնել ձեր կողքին հետագայում։ Բացասական փորձն արդեն ունեք, կարող եք դրականի վրա կենտրոնանալ։
Տնային գործերը
Եթե մտածում եք, թե կենցաղում «տղամարդկային» գործերն այսուհետ ով պետք է անի, մի անհանգստացեք։ Ամուսնալուծությունից հետո կանանց մեծ մասը հանկարծ պարզում է, որ «պատին մեխ խփելը» ամենեւին էլ բարդ գործ չէ։
Կարիերան
Ձեզ այլեւս ոչ ոք չի ասում, թե ինչ անեք։ Դուք այլեւս ստիպված չեք մնալ տնային տնտեսուհու ձանձրալի դերում։ Հանեք ձեր դիպլոնը, հիշեք՝ ինչ մասնագիտություն ունեք ու սկսեք զբաղվել ձեր կարիերայով։
Առողջությունը
Դժբախտ ամուսնությունները սթրեսի աղբյուր են, դրանք պարզապես քայքայում են մարդու առողջությունը։
Ընկերները
Ամուսնալուծությունից հետո լավ հասկանում եք, թե ովքեր են ձեր իրական ընկերները։ Ձեր ծանոթներից շատերը դադարում են շփվել ձեզ հետ, սակայն իսկական ընկերները հենց այդ պահին են առանձնանում՝ իրենց հոգատարությամբ։
Ճամփորդությունը
Կանանց մեծ մասն ամուսնալուծությունից հետո ավելի շատ է սկսում ճամփորդել՝ միայնակ կամ երեխաների հետ։ Այլեւս ստիպված չեք ինչ-որ մեկի հետ վիճել թե ուր գնաք, ստիպված չեք համակերպվել նրա անարձակուրդ աշխատանքին եւ այլն։
Պատրաստեց Past.am-ը:



