2016 թվականին աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգը. գիտնականներ
LIFEShabat.am-ը գրում է.
Գիտական հանձնաժողովն անհանգստացած է կլիմայական կտրուկ փոփոխություններից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Դա կարող է դառնալ գլոբալ աղետի պատճառ` ամբողջ մարդկության համար:
Նրանք անցկացրել են վերլուծություն` վերջին տարիների կլիմայական փոփոխությունների հետ կապված: Հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն:
Կլիմայական փոփոխություննները չեն շրջանցել նաև Ռուսաստանը: 2016 թվականի ձմեռը շատ տաք էր Ռուսաստանի համար: Մոսկվայում ֆիքսել են կենտրոնական թաղամասի համար ոչ տիպիկ եղանակ: Մայրաքաղաքում հզոր ցիկլոններ էին նկատվում, որոնք ձյան տեղումների պատճառ հանդիսացան:
Կլիմայական փոփոխությունները տհաճ անակնկալներ է մատուցել նաև այլ երկրներին: Ճապոնիայի` Օսիմա կղզում 115 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է եկել: Ֆլորիդայում ձմռանը բավականին ուժգին տոռնադո եղավ, իսկ ահա Մեծ Բրիտանիայում Սուրբ ծննդին մարդիկ պտտվում էին ջրափոսի միջով, ավանդական ձյան փոխարեն:
Փորձագետները համոզված են, որ ամեն ինչ դեռ առջևում է: Նրանք անում են ամեն ինչ հետագա վտանգը կանխելու համար:



