Տղամարդուն գայթակղելու լավագուն միջոցը
LIFEՉինաստանի Wuhan University համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունից պարզվել է, թե որ կանայք են հատկապես գրավում տղամարդկանց ուշադրությունը:
Հարցումն անցկացվել է 280 ուսանողի շրջանում, որոնց ցույց է տրվել տարբեր գույնի զգեստներով կանանց 32 լուսանկար և առաջարկվել գնահատել դրանք: Երիտասարդներն ամենաբարձր գնահատականները տվել են կարմիր գույն հագած լեդիներին` նրանց դիտելով որպես ավելի գայթակղիչ և փորձառու:
Հետաքրքիր է, որ կարմիր հագած կանայք համանման տպավորություն թողնում են նաև ծանոթությունների կայքերում: Հետազոտողները նշում են, որ կարմիրի բոլոր երանգները կանաց դարձնում են առավել նուրբ և տղամարդկանց համար հրապուրիչ:
Նախքինում գիտնականները եկել էին այն եզրակացության, որ կանայք կարմիր կամ վարդագույն զգեստ կրում են հատկապես դաշտանային շրջանում, անգիտակցորեն իրենց վրա գրավելով տղամարդկանց հայացքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



