Համաշխարհային մտավոր խաղերի բասկյան շախմատի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է
SPORTՉինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում մարտի 2-ին կայացել են բասկյան շախմատի մրցաշարի առաջին 3 տուրերը: Բասկյան շախմատի մրցաշարում շախմատիստները միաժամանակ խաղում են երկու գույնի խաղաքարերով պարտիաներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կանանց մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այս մրցաձեւում առաջատար Ալեքսանդրա Կոստենյուկը եւս վաստակել է 4 միավոր:
Տղամարդկանցից Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ կիսում են 11-րդ եւ 12-րդ հորիզոնականները:
Բասկյան մրցապայքարում շախմատիստները մարտի 3-ին կխաղան եւս 2 տուր:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



