Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Նախարարությունը կներկայացնի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոփոխությունների առաջարկներ

SOCIETY

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանիգլխավորությամբ մարտի 2-ին քննարկվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների անդամների նկատմամբ «բացակա» և «հարգելի բացակա» ծածկագրերը կիրառելու հիմքերի ուսումնասիրության իրականացման արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացվել է նախարարի հրամանով, 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հունվարի 31-ը նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի, վերլուծության և մոնիթորինգի վարչության կողմից:

Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել հատկապես այն ընտանիքներում, որոնց կազմում «բացակա» և «հարգելի բացակա» անդամների վերաբերյալ կա պետական մարմիններից ստացված համապատասխան տեղեկատվություն, և այդ ընտանիքների անդամների տեսակարար կշիռը տատանվում է 3.7%-ից 39.3% միջակայքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդհանուր առմամբ, 14 սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ընտրանքային սկզբունքով առանձնացված թվով 598 ընտանիքներից, որոնցից 423-ում նշված է «բացակա», իսկ 175-ում «հարգելի բացակա», 346-ին կատարվել են տնային այցելություններ, որոնց արդյունքում հստակեցվել է ընտանիքի կազմը, ընտանիքի անդամների ազգակցական կապը, ընտանիքի սոցիալ-տնտեսական և բնակարանային պայմանները, ավտոմե քենաների առկայությունը, անդամի ՀՀ-ում կամ արտերկրում գտնվելու հանգամանքը և այլն:

Կատարված 346 տնային այցելություններից 296-ը Պետական եկամուտների կոմիտեի և Ճանապարհային ոստիկանության տվյալների համադրումից են:

Քննարկման ընթացքում ներկայացված ուսումնասիրության և հնչած կարծիքների հիման վրա ձևավորվել է հստակ դիրքորոշում, համաձայն որի՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ իրականացնել գործող իրավական ակտերում:

Ամփոփելով քննարկումը` նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ այս քննարկումը մեկ անգամ ևս փաստում է, որ 1999թ. ներդրված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգը հիմնարար փոփոխությունների կարիք ունի: «Մեր քաղաքացին պետք է վստահություն ունենա համակարգի նկատմամբ, և այսօր համակարգում առարկայական խնդիրները պետք է քայլ առ քայլ լուծենք՝ մեր ձեռքում ունենալով նաև կարգավորիչ գիլյոտինի ու վերահսկիչ պալատի ուսումնասիրություններն ու առաջարկությունները»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:

Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը հանձնարարել է բարձրացված խնդիրների վեաբերյալ ներկայացված առաջարկությունների հիման վրա տասնօրյա ժամկետում պատրաստել և ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Իսկ համակարգային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններն արդեն տարվերջին կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ, Վերահսկիչ պալատի ներկայացուցիչներ, նախարարության մոնիթորինգի և գնահատման, սոցիալական աջակցության վարչությունների աշխատակիցներ:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference