Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ երկպառակություն է. Հասան Ջեմալ

INTERNATIONAL NEWS

Մերձավոր Արեւելքում Թուրքիայի վարած անխոհեմ քաղաքականության պատճառով գրեթե միջազգային քաղաքական մեկուսացման մեջ հայտնվելու, նաև «Ջումհուրիեթ» թերթի լրագրողներին ազատ արձակելու մասին Սահմանադրական դատարանի ընդունած վճռի պատճառով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջեւ երկպառակություն է սկսվել:

Այս մասին թուրքական T24 թերթում հրապարակած` «Էրդողան-Դավութօղլու ճեղքվածքը…» հոդվածում գրում է լրագրող Հասան Ջեմալը` անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ետնաբեմում առկա հակասություններին:

«Թեեւ դեռեւս ուժեղ Էրդողանի դեմ բարձրաձայն արտահայտություններ չեն արվում, ճեմ կասկածում ամեն օր ԱԶԿ-ի ներսում հակասությունների գնալով մեծանալու հարցում, քանի որ ԱԶԿ-ն դուրս է գալիս Էրդողանի ցանկացածի պես արտաքին եւ ներքին մարտահրավերներ նետելու ցանկության դաշտից», -գրում է Ջեմալը:

Թուրք լրագրողի խոսքով` «ԱԶԿ-ի ներսում ճեղքվածքներ կան: Էրդողան-Դավութօղլու երկպառակությունը գնալով ավելի հստակ է երեւում: Դրա մասին է վկայում նոր կառավարություն ձեւավորվելու ժամանակ ետնաբեմային տեղեկությունը, ըստ որի` ոչ թե Դավութօղլուի, այլ Էրդողանի շրջապատից տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի եւ էներգետիկայի նախարար Բերաք Ալբայրաքի կողմից ընտրված խորհրդականների անունները, որոնց նկատմամբ վարչապետ Դավութօղլուն հայտնել էր իր անհամաձայնությունը», -հոդվածում հայտնում է Հասան Ջեմալը:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարն ու Էրդեմ Գյուլը տեսանյութ էին տարածել, որով ապացուցվում է Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջեւ սերտ համագործակցությունը, ինչի համար թուրքական իշխանությունների հանձնարարությամբ երկու ամիս գտնվել էին կալանավայրում: Թուրքիայի Սահմանադրական դատարանը նրանց ազատ արձակելու վճիռ էր կայացրել: Էրդողանն այդ առնչությամբ հայտարարել էր, թե «չի ճանաչում եւ չի հարգում» Ջան Դունդարին եւ Էրդեմ Գյուլին ազատ արձակելու մասին ՍԴ-ի վճիռը:

Թուրքիայի ՍԴ-ի նախագահ Զյուհթու Արսլանը այդ կապակցությամբ հայտարարել էր. «Ժողովրդավարական իրավական պետություն ասվածը հավասարապես տարածվում է ինչպես իրավական օրենքները կառավարողների, այնպես էլ կառավարողներին պահպանող պետության վրա»: Նա դրանով հասկացնել էր տվել Էրդողանին, որ պետք է հարգել եւ կատարել դատարանի վճիռը:

Թուրքական ՍԴ-ի նախագահը նաեւ դատապարտել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած մամուլին, որը պաշտպանել էր Էրդողանի հայտարարությունը՝ ընդգծելով, որ «ոչինչ եւ ոչ ոք չի կարող փոխել սահմանադրական դատարանի վճիռը»:

Թուրքական ԶԼՄ-ներն իրենց հերթին տարածել են 67 թուրք մտավորականների կողմից ստորագրված` «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգը կբերի աղետի» վերնագրով հայտարարությունը:

Ուշագրավ է, որ Էրդողան-ՍԴ դիմակայության հետ կապված Դավութօղլուն որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network