Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենաթանկ հեռախոսները (լուսանկարներ)

LIFE

Forex և Masterforex-V բորսայական առևտրի ակադեմիայի փորձագետները կազմել են ամենաթանկ 11 բջջային հեռախոսների ցանկը:

11.Ulysse Nardin’s The Chairman – 49,5  հազ. դոլար

Ամենաթանկերից ամենաէժան Ulysse Nardin’s The Chairman բջջային հեռախոսի գինը 49,5 հազ. ԱՄՆ դոլար է։ Բայց այն ամենաթանկն է այն սմարթֆոնների շարքում, որոնք աշխատում են Android գործառնական համակարգով։ Սարքն ունի ինչպես սենսորային էկրան, այնպես էլ ոչ վիրտուալ ստեղնաշար։ Հեռախոսի անզուգական դիզայնը չի խանգարել, որպեսզի այն «տեղավորի» բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ կապված սարքի էներգապահովման հետ։


10. Nokia 8800 Arte – 134 հազ. դոլար
Այս մոդելը մշակել է ավստրիացի դիզայներ Պետեր Ալոիսոնը։ Այն զարդարված է սպիտակ և վարդագույն հարյուրավոր ադամանդներով, որոնք ընդհանուր 21 կարատ են կազմում։ Բնական է, որ այս մոդելը ներառել է Nokia–ի ժամանակակից մոդելներին բնորոշ բոլոր հնարավորությունները։


9. iPhone Princess Plus – 176,4 հազ. դոլար
Այս մոդելի դիզայները նույնպես Պետեր Ալոիսոնն է, ով օգտագործել է 318 ադամանդ՝ 17,75 կարատ քաշով, որոնք շրջանակված են սպիտակ ոսկով։ Ըստ որոշ ԶԼՄ–ների՝ այս մոդելը պատվիրել է ոմն ռուսաստանցի գործարար։ iPhone Princess Plus–ի յուրաքանչյուր օրինակ «ձեռագործ» է և ստեղծվում է միայն հատուկ պատվերով։


8. Sony Ericsson Black Diamond – 300 հազ. դոլար
Այս «Սև ադամանդի» դիզայնի հեղինակը սինգապուրցի Ջարեն Գոհն է։ Սարքի իրանին առկա է տիտան։ Այն զարդարված է խոշոր ադամանդով։ Այս բացառիկ մոդելի բազմաֆունկցիոնալությունն ու հուսալիությունը նույնպես ամենաբարձր մակարդակի են։

7. Vertu Signature Cobra – 310 հազ. դոլար
Vertu ընկերությունն այս էլիտար մոդելը մշակել է ֆրանսիական Boucheron ոսկերչական տան հետ համատեղ։ Սարքի իրանը եզակի է՝ վարդագույն ոսկուց օձի տեսքով, որի «կաշվին» պսպղում է 439 սուտակ (ռուբին)։ Օձի աչքերը զմրուխտից են։ Սարքը զարդարված է նաև ձեռքի նիստավորման երկու ադամանդներով։

6. Gresso Luxor Las Vegas Jackpot – 1 մլն դոլար

Այս մոդելը համադրում է Հին Եգիպտոսի գանձերի փայլը և Լաս Վեգաս խաղային կենտրոնի անկրկնելի ոճը, ինչն արտահայտում է նաև անվանումը։ Երեք օրինակով արտադրված մոդելի իրանը պատրաստված է 18 կարատ կշռող ոսկուց՝ զարդարված 45,5 կարատ ընդհանուր քաշով հազվագյուտ սև ադամանդներով։ Իրանի ետնամասը 200–ամյա աֆրիկյան սև փայտից է։ Այդ ամենի հետ մեկտեղ հեռախոսի հաստությունը 12 միլիմետր է։ 
Այդ բջջային հրաշքի ստեղնաշարի յուրաքանչյուր ստեղնը պատրաստված է ձեռքով ողորկված շափյուղայի (սապֆիր) միաբյուրեղից, իսկ տառերն ու թվերը «դաջված» են լազերով։

5. Diamond Crypto Smartphone – 1,3 մլն դոլար
Այս թանկարժեք սարքը պատրաստել է կրիպտոգրական համակարգերի մշակման և ներդրման ոլորտում մասնագիտացած ռուսաստանյան Ancort ընկերությունը։ Հեռախոսի իրանը պատրաստված է 950 հարգի պլատինիումից և զարդարված ավստրիացի ոսկերիչների մշակած ադամանդներով։


4. GoldVish «Le million» Piece Unique – 1,3 մլն դոլար

Հեռախոսն իր անզուգականությամբ և ադամանդե ձևավորմամբ եզակի ոճավորում ունի։ Դիզայները մի շարք սքանչելի ժամացույցների հեղինակ Էմանուել Գեյթն է։ Մինչև վերջերս այս սարքը Գինեսի ռեկորդակիր էր որպես ամենաթանկ հեռախոս՝ ամենաբարձր հարգի որակի և մեծ քանակի ադամանդներ ունենալու շնորհիվ։


3. Peter Aloisson Kings Button iPhone – 2,4 մլն դոլար

Այս սարքի դիզայները ևս ավստրիացի դիզայներ Պետեր Ալոիսոնն է, ով իսկապես արքայական իր է դարձրել Apple iPhone 3G–ն։ Այն նախշազարդված է 18 կարատ վարդագույն, դեղին և սպիտակ ոսկով և ամենաընտիր 138 ադամանդներով։ Իսկ «Home» սեղմակը 6,6 կարատանոց խոշոր, հազվագյուտ ադամանդից է։

2. Goldstriker iPhone 3GS Supreme – 3,2 մլն դոլար

Սա Goldstriker ընկերության անգլիացի ոսկերիչ Սթյուարթ Հագզի ստեղծագործությունն է։ Հեռախոսը սերիական չէ և պատրաստված է ավստրալացի ոսկի արդյունաբերողի պատվերով։ Սարքի իրանը 271 գրամ ոսկուց է՝ զարդարված 200 ադամանդներով։ Իսկ ուղղորդման սեղմակը 7,1 կարատանոց ադամանդ է։

1. Stuart Hughes iPhone 4 Diamond Rose Edition – 8 մլն դոլար

Ըստ կանդական FXClearing–ի փորձագետների, այս գխուխգործոցը ևս Հագզի տաղանդի արգասիքն է։ Աշխարհում ամենաթանկ այս հեռախոսի իրանը պատրաստված է վարդագույն ոսկուց՝ նախշազարդված 500 ադամանդներով, որոնց ընդհանուր կշիռը 100 կարատ է։ Իրանի ետնամասին, Apple ընկերության տարբերանշանը կազմված է 53 ադամանդից։ Ուղղորդման սեղմակը 7,4 կարատանոց ադամանդ է՝ տեղադրված պլատինիումի հիմքի վրա։ Այս «հրաշքը» պահելու համար ստեղծված է գրանիտե 7–կիլոգրամանոց ճամպրուկ, որը ներսից պատված է թանկարժեք կաշվով։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future