Կինը յուրօրինակ տարբերակով է ամուսնուն հայտնում, որ հղի է․ ներկաները ցնցված էին (տեսանյութ)
VIDEOԼաս-Վեգասից Ֆիլադելֆիա թռչող ինքնաթիռի ուղեւորները ապշած էին, երբ լսեցին գլխավոր օդաչուի հայտարարությունը։ Իսկ ուղեւորներից մեկը իսկական շոկի մեջ հայտնվեց՝ նա իմացավ, որ շուտով հայր է դառնալու։ Նրա կինը որոշել էր յուրօրինակ կերպով ամուսնուն հայտնել, որ հղի է։ Էրիկ եւ Լիզա Սեդիվնիկները Լաս-Վեգասից տուն էին վերադառնում, երբ հանկարծ գլխավոր օդաչուն հայտարարեց։
«Ինձ երկտող են փոխանցել, որը ես բառացի կկարդամ։ Խնդրում եմ մեկ րոպե ուշադրություն։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել 29Е համարի նստարանի ուղեւորին։ Դուք այնտեղ կտեսնեք Էրիկին, ով իր կնոջ՝ Լիզայի հետ է ճամփորդում։ Այստեղ՝ Լաս-Վեգասում, Էրիկը մեծ մրցանակ է շահել, շնորհավորում եմ՝ դու հայր ես դառնալու»,- հայտարարել է օդաչուն։
Ուղեւորները սկսել են ծափահարել, իսկ տղամարդը երջանկությունից հուզվել է։
Պատրաստեց Past.am-ը:



