80-ամյա Արմեն Ջիգարխանյանի կինը սկսել է երեխաների մասին խոսել
LIFEԱնցած շաբաթ 80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է 36-ամյա Վիտալինա Ցըմբալյուկ Ռոմանովսկայայի հետ:
Հարսանիքից հետո դերասանի կինը սկսել է խոսել երեխաների մասին:
Ապագա մայրության մասին հարցին Ջիգարխանյանի կինն անկեղծ պատասխան է տվել: Վիտալինայի խոսքով իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է:
«Ինչպես ստացվի, այդպես էլ կլինի: Եթե նման բան լինի, ես ձեզ անպայման կհայտնեմ: Ամեն ինչ հնարավոր է...Իմ կյանքում ամեն ինչ այնպես է ստացվում, որ շատ դժվար է ինչ որ բան նախապես ծրագրել»,- մեջբերում է Ցըմբալյուկ Ռոմանովսկայային «Комсомольская Правда» կայքը:
Վիտալինան շեշտել է, որ տարիքային մեծ տարբերությունն իրեն ամենեւին չի կաշկանդում: Նա նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինչու է Ջիգարխանյանը հատկապես հիմա որոշել օրինականացնել նրանց երկար տարիների հարաբերությունները ու արդյոք դա կապակցված չէ նրա ժառանգության հետ:
«Մենք միասին ենք ապրում արդեն հինգ տարի, իսկ ծանոթ ենք 15 տարի: Այնպես որ մեր հարաբերությունները ձեւավորված էին, իսկ ամուսնություն ձեւակերպելով՝ մենք միմյանց համար լրացուցիչ պատասխանատվություն ենք ստանձնում: Հաշվի առնելով Արմեն Ջիգարխանյանի տարիքը՝ առաջին հերթին ես եմ ստանձնում պատասխանատվություն»,- պարզաբանել է Վիտալինան:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



