Դմիտրի Մեդվեդևի որդին՝ «Երալաշում» (տեսանյութեր)
VIDEOՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի որդին, որի մասին քիչ բան է հայտնի լայն հասարակությանը իրականում արդեն մի քանի տարի առաջ դարձել է հեռուստատեսության աստղ: Իլյա Մեդվեդևը, երբ դեռ նախագահի որդի չէր, հասցրել է նկարահանվել «Երալաշ» մանկական հումորային տեսաշարի երկու թողարկումներում, ընդ որում` քասթինգը նա անցել է սեփական ուժերով:
Առաջին սյուժեն Իլյայի մասնակցությամբ թողարկվել է 2007 թ., իսկ երկրորդը` 2008 թ.: Երկու դեպքերում էլ տղան գլխավոր դեր է խաղացել:
Նկարահանումների ժամանակ տղան իրեն շատ համեստ է պահել: «Նա շատ ընդունակ է, ուրախ, ամեն ինչ լավ էր անում: Ես գիտեի` նա ում որդին է, բայց նկարահանման ընթացքում նրան հատուկ չէինք վերաբերվում, աշխատում էինք սովորականի պես»,- պատմել է ռեժիսոր Ալեքսեյ Շեգլովը:
Չնայած հաջողված դեբյուտին, տղան այլևս եթերում չի հայտնվել:



