7 ննջարան ունեցող այս գեղեցիկ ամրոցը վարձով է տրվում շաբաթական 500 դոլարով. բայց այն մի փոքր թերություն ունի, որի հետ կհամաձայնվեն միայն համարձակները (լուսանկարներ)
Դուք երբևէ մտածե՞լ եք իսկական ամրոց ունենալու կամ վարձելու և այնտեղ երջանիկ ապրելու մասին։ Սա ձեր հնարավորությունն է։ Մեծ Բրիտանիայում գտնվող այս ամրոցը հանվել է վարձակալության։ Բայց այն մի փոքր թերություն ունի. վարձով է տրվում ներսի «բնակչով»` ուրվականով հանդերձ։
Բելլիստեր ամրոցը գտնվում է Հատուիսլ քաղաքում, Նորթամբերլենդ կոմսությունում։ Նրանում 7 ննջարան, 3 սանհանգույց... և մեկ ուրվական կա։
Իրականում արտաքին տեսքի հետ համեմատ` ամրոցը բավական հարմարավետ է կահավորված։ Դուք կարող եք այն վարձակալել շաբաթական 500 դոլարով։ Բրիտանիայի համար դա բավական էժան գին է, այն էլ այսպիսի ամրոցի պարագայում։
Ամրոցի բնակիչ ուրվականին կոչում են «Մոխրագույն մարդ»։ Նա գուսան է եղել, ում անարդարացիորեն մեղադրել են լրտեսության մեջ և ամրոցի կատաղած շների միջոցով մահապատժի ենթարկել։ Ոմանք ասում են, որ առ այսօր լսվում են նրա բղավոցները... բայց դուք միայն այս խոհանոցին նայեք։
Մի խոսքով, երբ կլցվեք համարձակությամբ և ադրենալինի պակաս կզգաք` տեղը գիտեք...