ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է Դոմբասում Boeing-ի կործանման գործով իր գլխավոր վկայի անունը
SOCIETYՌուսաստանի քննչական կոմիտեն չորեքշաբթի օրը հայտնել է Դոնբասում մալազիական Boeing-ի կործանման գործով իր գլխավոր վկայի անունը. նա Ուկրաինայի ՌՕՈւ նախկին մեխանիկ Եվգենի Ագապովն է, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Քանի որ այժմ վկայի խոսքերի հավաստիության նոր ապացույցներ են հայտնվում, մենք այս փուլում որոշել ենք բացահայտել նրա մասին տեղեկությունը: Այդ վկան էՈւկրաինայի քաղաքացի Ագապով Եվգենի Վլադիմիրովիչն է, ով ռազմական ծառայություն է տարել Ուկրաինայի ՌՕՈւ ռազմավարական ավիացիայի առաջին ջոկատում` որպես ավիացիոն սպառազինության մեխանիկ: Եվ այժմ նա շարունակում է մնալ պետական պաշտպանության տակ»,- հայտարարել է Մարկինը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



