Հանրապետությունում ստեղծվում են ռոբոտաշինության նոր խմբակներ
SOCIETYԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 62 մլն 481 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծ ն ընդգրկված է կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում:
ԻՏՁՄ-ի կողմից ներկայում աշխատանքներ են իրականացվում ՀՀ այլ բնակավայրերում /այդ թվում՝ սահմանամերձ/ ևս ռոբոտատեխնիկայի ու ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծման ուղղությամբ, ինչը կխթանի նշված բնակավայրերում ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտների զարգացմանը: Նախատեսվում է, որ 2016թ. մայիս ամսից սկսած կսկսեն գործել ևս 32 խմբակներ, իսկ սեպտեմբերից` 48 նոր խմբակներ:
Լաբորատորիաների ներդրման դոնոր հանդիսացող կազմակերպությունների կողմից նախատեսվում է 2016թ. ներդնել շուրջ 330 մլն դրամ՝ անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռքբերման, խմբակավարների վերապատրաստման, մոնիտորինգի, խմբակներում ընդգրկված երեխաների թիմային վարժանքների անցկացման և աշխատանքների կազմակերպման նպատակով:



