Գոռ Վարդանյանին բերմա՞ն են ենթարկել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ըստ տարածված լուրերի` այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:
Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ, ով նշեց, որ վատառողջ է ու նշված հարցի շուրջ ավելացրեց.
«Այս լուրերը չեն համապատասխանում ճշմարտությանը, նման բաներ չկան: Հիմա դատավարություն է ընթանում, թող ավարտվի, խոստանում եմ մանրամասն խոսել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



