ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է Եվրամիության համար. Ֆեդերիկա Մոգերինի
POLITICSԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է Եվրամիության համար: ՀՀ նախագահական նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: «Ստատուս քվոն չի կարող պահպանվել, սակայն չի կարող լինել նաև ռազմական լուծում: Հակամարտությունը պետք է կ արգավորվի խաղաղ ճանապարհով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մոգերինին:
Նա հավելեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը Մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Նաև կարևոր է վերջին ժամանակներում նկատվող լարվածության թուլացումը՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով ռազմական հռետորաբանությունից և բռնությունների աճից»,- նշեց Մոգերինին:
Նա նաև նշեց, որ ԵՄ-ն աջակցում է Մինսիի խմբի համանախագահներին հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմներ ներդնելու հարցում:



