Օրվա բաղադրատոմսը. Էկլեր
LIFEԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր – 200 գր
- կարագ – 100 գր
- ջուր – 180 գր
- աղ – 1 պտղունց
- ձու – 5 հատ
- Կրեմի համար՝
- կարագ – 320 գր
- շաքարավազ – 275 գր
- ձու – 1 հատ
- վանիլին – 15 գր
- կոնյակ – 1 ճ/գդ
- կաթ – 185 գր
- կակաո – 17 գր
- Սպիտակ ջնարակի համար՝
- շոկոլադ սպիտակ – 100գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 30մլ
- Շոկոլադե ջնարակի համար՝
- շոկոլադ սև – 100գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 30մլ
Պատրաստման եղանակ
- Խմորի համար կաթսայի մեջ ենք լցնում կարագը` ավելացնում ջուր և աղ, դնում ենք կաթսան կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։

- Լցնում ենք մաղած ալյուրը և լավ խառնում։

- Ալյուրը պետք է եփվի, իսկ խմորը գնդի նման կպնի իրար։

- Ստացված զանգվածը լցնում ենք ամանի մեջ և սառեցնում `գոնե մինչև 60 աստիճան ։

- Ձուն հարում ենք։

- Հարում ենք խմորը, ապա աստիճանաբար ավելացնում ենք ձուն։

- Ահա և պատրաստի խմորը։

- Այժմ վերցնում ենք որևէ փաթեթ, ծայրը կտրում այնպես, որ տրամագիծը 18 մմ լինի։ Յուղաթղթի վրա մատիտով գծում ենք և սկսում ենք խմորը լցնել` 12 սմ երկարությամբ։

- 10 րոպե թխում ենք մինչև 220 աստիճանում, այնուհետև 25 րոպե` 180 աստիճանում։

- Կրեմի համար ամանի մեջ ենք լցնում կարագն ու վանիլինը և մի քանի ժամով հանգիստ ենք թողնում։
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ձուն և կաթը:
- Ապա ավելացնում ենք շաքարավազը և թույլ կրակի վրա անըդհատ խառնելով եփում` մինչև եռա։

- Մի քանի րոպե եռացնում ենք, որ օշարակը թանձրանա։

- Ամանի մեջ լցրած վանիլինով կարագը հարիչով հարում ենք, այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի օշարակը։

- Վերջում ավելացնում ենք կոնյակը։
Պատրաստի կրեմը 2 մասի ենք բաժանում։ Մի մասի մեջ ավելացնում ենք կակաոն և լավ հարում։
- Սառած էկլերների կողքից կտրվածք ենք անում և մեջը կրեմ լցնում. 10-ի մեջ սովորական կրեմ, մյուս 10-ի մեջ կակաոյով կրեմը։

- Պատրաստի էկլերները դնում ենք սառնարանը։
Սպիտակ ջնարակի համար կաթսայի մեջ հալեցնում ենք սպիտակ շոկոլադը, ապա ավելացնում ենք սերուցքը և խառնում: Էկլերը պատառաքաղի վրա ենք խրում և թաթախում ջնարակի մեջ։
- Շոկոլադե ջնարակի համար կաթսայի մեջ հալեցնում ենք սև շոկոլադը, ապա ավելացնում ենք սերուցքը և խառնում: Ապա մնացած 10 Էկլերները թաթախում ենք շոկոլադե ջնարակի մեջ։

- Թողնում ենք, որ էկլերները հանգստանան 20 րոպե, ապա մատուցում:

Կարող ենք նաև կլոր էկլեր պատրաստել։ Համը դրանից չի փոխվի։ Բարի ախորժակ
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



