Ադրբեջանը 12 մլրդ դոլար է կորցրել
INTERNATIONAL NEWS2015 թվականին Ադրբեջանի արտարժույթի պահուստները 24 տոկոսով նվազել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.orgլրատվական կայքը:
Ըստ կայքի` 2016 թվականի սկզբին Ադրբեջանի արտարժույթի պահուստը կազմել է 38,5 մլրդ դոլար, որի 33,5 մլրդ դոլարը Պետական նավթային հիմնադրամի, իսկ 5 մլրդ-ը` Կենտրոնական բանկի մասնաբաժինն է:
2015 թվականի սկզբին Ադրբեջանի արտարժույթի պահուստի չափը կազմել էր 50,8 մլրդ դոլար: Այդ միջոցի 37,1 մլրդ դոլար մասը Նավթի հիմնադրամի, իսկ 13,7 մլրդ դոլար մասը` ԿԲ-ի մասնաբաժինն է եղել:
Այսպիսով` մեկ տարում Ադրբեջանը կորցրել է իր արտարժույթի 12,27 մլրդ դոլար մասը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum



