Ղրղըզստանի մայրաքաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել իրավապահների ու «Իսլամական պետության» զինյալների միջև
INTERNATIONAL NEWSՂրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում հրաձգություն է ծավալվել իրավապահների և զինյալների միջև: BBC-ի փոխանցմամբ կան զոհեր:
«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ իրականացվել է հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել է 4 զինյալ: Նրանք ենթադրաբար հարել են «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ըստ ԶԼՄ-ների` իշխանությունները համարում են, որ զոհվածները ներկայացրել են ԻՊ-ի տեղի մասնաճյուղը:
Ղրղըզստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ հրաձգություններ են տեղի ունեցել մայրաքաղաքի երկու հատվածներում` ՀԷԿ-5-ի մերձակայքում` մայրաքաղաքի արվարձանում, ինչպես նաև քաղաքի կենտրոնի բնակելի շենքում:
Հատուկ ջոկատայինների շարքերում կորուստներ չկան, սակայն կան մի քանի վիրավորներ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



