Ինչու է պետք առավոտյան դատարկ ստամոքսին 4 բաժակ ջուր խմելը․ արդյունքն անհավանական է
LIFEՃապոնացիները հայտնի են իրենց երկարակեցությամբ։ Նրանց առողջությանը շատ երկրներում են նախանձում։ Սակայն նախանձելու փոխարեն պարզապես պետք է հետեւել առողջ ապրելակերպի ճապոնացիների օրինակին։ Նրանց գլխավոր գաղտնիքն անչափ պարզ է՝ ամեն առավոտը պետք է ջուր խմելով սկսել։ Ջրային թերապիան օգնում է ամենատարբեր հիվանդությունների դեպքում։ Ահա ջրային թերապիայի բնույթը։
1, Արթնանալուն պես 4 բաժակ ջուր խմեք։ Հենց այդքան է անհրաժեշտ՝ օրգանիզմն ամբողջովին մաքրելու համար։
2, Ջուրը խմելուց հետո 45 րոպե ոչինչ մի կերեք ու մի խմեք։ Ատամները լվանալ կարող եք։
3, 45 րոպեից նախաճաշեք։
4, Նախաճաշից հետո երկու ժամ ոչինչ մի կերեք եւ մի խմեք։ Եթե միանգամից չեք կարողանում 4 բաժակ ջուր խմել, սկսեք 1-2 բաժակից, հետո նոր միայն կամաց-կամաց ավելացրեք։
Հարկ է նշել, որ ջրային թերապիան հակացուցումներ չունի եւ բավականին հեշտ կիրառելի է։
Պատրաստեց Past.am-ը:



