Հրաշք դիմակ. Ինչպես բարակ մազերը վերածել ճոխ ու փարթամ վարսերի. Նման ծավալ ես հաստատ չէի սպասում
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Բարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդել, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն: Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը…
Իսկ Blog.1in.am-ը գիտի, թե ինչպես նրանց օգնի: Ձեզ ենք ներկայացնում վերականգնող դիմակ, որն ամրացնում է մազերը և հարստացնում է բազմաթիվ սնուցող բաղադրիչներով: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Բարակ մազերի դիմակ
Բաղադրիչներ
- 1 ոչ մեծ բանան
- 1 ձվի դեղնուց
- 1 ճաշի գդալ մեղր
- ½ բաժակ գարեջուր
Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին: Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտովորոպես երկու ժամ: Հետո լվացեք տաք ջրով:
Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս դիմակը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի:




