Վախթանգ Հարությունյան.«Ամեն անգամ ծննդյանս օրն ուզում եմ փախչել»
LIFEBravo.am-ը գրում է.
Նահանջ տարում՝ փետրվարի 29-ին, ծնված Վախթանգ Հարությունյանն այս տարի տարեդարձը նշել է մենահամերգով։ Հեղինակ-կատարողը 44-ամյակի առթիվ իր ընկերներին ու երգարվեստը գնահատողներին հրավիրել էր «Ֆորշ» ակումբ՝ վերհիշելու ստեղծագործական ուղին եւ ունկնդրելու նոր գրված երգերը:
«Բարդերի ակումբ»-ի նախաձեռնողը, պարզվում է, չի սիրում իր տարեդարձը, մենահամերգն էլ յուրատեսակ փախուստ է ծննդյան խնջույքից.«Ամեն անգամ այդ օրն ուզում եմ փախչել, նույնիսկ չի փրկում, որ չորս տարին մեկ է, միեւնույն է` ծանր եմ տանում։ Հետադարձ հայացք նետելու կարիք կա, հենց դա էլ խանգարում է զգացողություններիս։ Չգիտեմ՝ մանկությանս տարիներին ինչ է պատահել, այնուամենայնիվ, որքան փորփրում եմ հիշողությունս, երջանիկ մանկություն եմ ունեցել։ Համերգն այդ առումով լուծում է. բարձրախոսը չեմ տալիս ուրիշներին, որ կենացներով ծնունդի չվերածվի:)»,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը։
Շարունակությունը՝ այստեղ




