Հայ միլիարդատիրոջ դստեր շքեղ հարսանիքին երգել են աշխարհահռչակ աստղեր. լուսանկարներ
LIFEWnews.am-ը գրում է.
3 օր, 3 գիշեր հարսանիք, շքեղություն եւ բուռն ծափահարություններ Թբիլիսիում։
«Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի դուստր Իյա Սարկիսովան ամուսնացել է իր ընտրյալի՝ Միխայիլ Մախարաձեի հետ։
Ճոխ հարսանիքը, որի դիմաց վճարել է 56-ամյա օլիգարխը, անց է կացվել Թբիլիսիի Ambasadori in Kachreti հյուրանոցում։
Երիտասարդ զույգը ավանդական վրացական հարսանիք է կազմակերպել։ Մատուցվել է խինկալի, չորամրգեր, վրացական գինի եւ այլն։ Խմիչքներից հյուրերին մատուցվել է գինի։
Նորապսակներին շնորհավորելու եւ օրը տոնական դարձնելու համար հրավիրվել են ճանաչված արտիստներ Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Թամար Գվերդծիթելին, Վալերի Սյուտկինը, Ջիգանը, Մարկ Տիշմանը, ինչպես նաեւ հանրահայտ Madcon դուետը, որը հայտնի է իր Beggin երգով։
Երեկոյի ընթացքում Իյան երեք զգեստ է փոխել։
Հարսանեկան շորից հետո նա փեսայի հետ ազգային զգեստ է հագել, որով էլ վրացական ազգային պար է պարել, այնուհետեւ լեզգինկա պարի համար վառ կարմիր կոստյումով է հանդես եկել։
Իյայի եւ Միխաիլի ամուսնության տոնակատարությունը սկսել է ամուսնական բանկետից երկու օր առաջ։ Թիֆլիսի լավագույն կարաոկեներից մեկում անց է կացվել աղջիկների հավաքույթ, որտեղ կնոջ հետ ներկա է եղել նաեւ «Ռեսա Գարանտիա»-ի նախագահը։







