«Ոտքի՛ Հայաստան» խմբում մեր թշնամիները չեն.Մաքսիմ Սարգսյան
INTERVIEW
Past.am-ը զրուցել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ:
Մաքսիմի հետ խոսել ենք Վաղինակ Շուշանյանի հանդեպ քննադատությունների, Սերժ Սարգսյանին ուղղված «Ոտքի՛ Հայաստան» խմբի նամակի և այլ հարցերի շուրջ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության նամակին, որն ուղղված է Սերժ Սարգսյանին:
- Անկեղծ պիտի ասեմ, որ չեմ հասցրել դեռ ծանոթանալ,դրա համար չեմ կարող այս պահին մեկնաբանել:
-Իսկ վաղվա նրանց հանրահավաքին կմասնակցե՞ք:
-Հանրահավաք չէ դա, նրանք ասացին, որ քննարկում է: Եթե ժամանակային առումով տեղավորվեմ, գուցե և մասնակցեմ: Այս պահին այդ հարցին էլ կոնկրետ պատասխան տալ չեմ կարող:
-Սոցիալական կայքերում, լրատվամիջոցներում և այլուր միանշանակ չընդունվեց այն հանգամանքը, որ Վաղինակ Շուշանյանն ընդունեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նվերը: Ձեր դիրքորոշումն այս հարցում ո՞րն է:
-Վաղինակն արդեն արձագանքել է այս հարցին: Ես կարծում եմ, որ սխալ է անդադար այս հարցին անդրադառնալը և «բզբզալը»: Ինքն է իր քայլերի համար պատասխանատու, ինքն է որոշում՝ նվեր ընդունե՞լ, թե՞ չընդունել: Ոչ ես, ոչ որևէ մեկն իրավունք չունի քննադատել նրա քայլը: Սա իր անձնական որոշումն է:
-«Ոտքի՛ Հայաստան» խմբի հետ տեսնու՞մ եք համագործակցության եզրեր:
-Ամեն բան հնարավոր է, որովհետև «Ոտքի՛ Հայաստան» խմբում մեր թշնամիները չեն: Մեր հայրենակիցներն են ու շատ ընկերներ էլ ունենք այնտեղ: Եվ ոչինչ բացառել հնարավոր չէ:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի




















































