Google-ի ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ ՃՏՊ-ի մեղավոր Է դարձել
SOCIETYԿալիֆոռնիայի նահանգում Google ընկերության ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ վթարի մեղավոր Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 14-ին Մաունթին Վյու քաղաքում: Lexus RX450h մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլը բախվել Է մունիցիպալ ավտոբուսին՝ երթեւեկելի մասում փորձելով շրջանցել ավազով լի պարկերը:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ավտոմոբիլը վնասել Է ավտոբուսի ձախ կողեզրը, առջեւի անիվը եւ վարորդի առջեւի տվիչը:
Կալիֆոռնիայի իշխանությունները նահանգի ճանապարհներին ինքնաղեկասարքի գործառույթով ավտոմոբիլների օգտագործումն օրինականացրել են 2012 թվականի սեպտեմբերին: Ներկայում Մաունթին Վյուի փողոցներով երթեւեկում Է Google-ի մինչեւ 20 ինքնակառավարվող ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաներում օգտագործվող համակարգչային համակարգը մշակում Է դրանց վրա տեղակայված խցիկներից, հատուկ տվիչներից եւ ռադարներից ստացվող տեղեկատվությունը, ինչը թույլ Է տալիս առանց մարդու մասնակցության շատ բարձր ճշգրտությամբ մանեւրել այլ ավտոմեքենաների հոսքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



