Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվարին աճել է 5.2 տոկոսով
SOCIETYՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 682.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։Ինչպես տեղեկացնում է B24.am կայքը, 2015թ. հունվարի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 1.4%-ով և կազմել 245.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի դեպքում արձանագրվել է 23.7% աճ՝ 154.8 մլն կՎտ ժամ։ Ատոմակայանի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով՝ 282.3 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները կրճատվել են 32.3%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ։
2015թ. ընթացքում Հայաստանում արտադրվել է 7 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2014թ. համանման ցուցանիշը գերազանցում է 0.6%-ով։
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



