Վախճանվել Է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջորջ Քենեդին
SOCIETY91 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջորջ Քենեդին, որը հայտնի Է «Մերկ ատրճանակ» ֆիլմում խաղացած դերով: Այդ մասին, Facebook սոցիալական ցանցի իր Էջում հայտնել Է դերասանի թոռը՝ Քորի Շենքելը:
Ինչպես հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը, Քենեդին մահացել Է փետրվարի 28-ին իր տանը՝ ԱՄՆ-ի Այդահոյի նահանգում:
Ջորջ Քենեդին հայտնի Է «Օդանավակայան», «Մերկ ատրճանակ» ֆիլմերից, որտեղ նկարահանվել Է Լեսլի Նիլսենի հետ, ինչպես նաեւ «Սառնասիրտ Լյուկը» կինոնկարից, որը դերասանին «Օսկար» հեղինակավոր մրցանակ Է բերել երկրորդ պլանի լավագույն դերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



