Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է ասում, որ իրավապահ մարմինները կոռումպացված են. մի սյունեցու պատմություն

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Մերուժան Պասիլյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին:

2015 թվականի մարտի 26-ին Մերուժան Պասիլյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզային քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքում իր որդու եւ վերջինիս ընկերներին չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու դիմաց 2014 թ. ապրիլին պահանջել եւ ստացել է կաշառք:

Հիշյալ հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Պասիլյանը նոր հաղորդում է տվել այն մասին, որ որեւէ մեկին կաշառք չի տվել, պարզապես վախեցել է ոստիկաններից եւ նրանց թելադրանքով տվել նման հաղորդում:

Դրանից հետո նոր քրեական գործ է հարուցվել, որի արդյունքում պարզվել է, որ Պասիլյանի այդ հաղորդման մեջ նշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում: Դե, գիտեք, հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանում ոստիկանները երբեք չեն անցնում իրենց պաշտոնեական լիազորությունները, մարդ չեն ծեծում, չեն ճնշում, չեն բռնանում: Իրավապահ մարմինները պարզել են, որ ոստիկանության ծառայողները Պասիլյանի նկատմամբ հոգեբանական ճնշում չեն գործադրել, սպառնալիքներ չեն տվել, այլ նա քննիչին կաշառք տալու վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքներն անձամբ շարադրել է հաղորդման մեջ՝ նշելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոստիկանության ծառայողներին հայտնի չեն եղել եւ չէին կարող լինել:

Ու քանի որ Մերուժան Պասիլյանը ավել վաղ, ինչպես նշել ենք հոդվածի առաջին մասում, կաշառք տալու համար, դատարանի վճռով դատապարտվել էր, երկրորդ մեղադրանքն է ստացել՝ ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Հոդվածի աղբյուրը ՀՔԾ-ից ստացված մի պաշտոնական հաղորդագրություն է, որի վերջում մի շատ ուշագրավ ՀԻՇԵՑՈՒՄ է արված. «Հաշվի առնելով, որ վեջին շրջանում կտրուկ ավելացել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից, իբր, կատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքները, եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ գործող քրեական օրենսդրության համաձայն` հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնությունը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով»:

Համաձայնեք՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիանալի գործիք է ընտրել ՀՔԾ-ն: Նման հիշեցումից հետո բոլոր այն քաղաքացիները, ովքեր կառնչվեն կոռումպացված պետական պաշտոնյայի հետ եւ որեւէ գործարքի ընթացքում նրանցից կաշառք կպահանջվի, դժվար թե համարձակվեն բարձրաձայնել այդ մասին: Մեկ էլ տեսար՝ քաղաքացին հայտնվեց սուտ մատնություն տվողի կարգավիճակում, ինչը քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Գագիկ Աղբալյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation