Ռուբլու փոխարժեքն ամրապնդվում Է նավթի գնի աճի ֆոնին
SOCIETYՄոսկվայի բորսայում մարտի 1-ին սկսված սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ ընկել Է 1,26 ռուբլով եւ կազմել 73,94 ռուբլի՝ հունվարի սկզբից ի վեր առաջին անգամ ցած իջնելով 74 ռուբլու նշագծից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Եվրոյի փոխարժեքն իջել Է 1,44 ռուբլով՝ մինչեւ 80,4 ռուբլի՝ նույնպես հունվարի սկզբից ի վեր առաջին անգամ ցած ընկնելով 81 ռուբլու նշագծից:
Ռուբլու փոխարժեքն ամրապնդվում Է նավթի գնի աճի ֆոնին: Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը աճել Է 1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 37,02 դոլար:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



