Դայակը երկու տարի ապրում էր այդ ընտանիքում, տան անդամ էր դարձել․ նոր մանրամասներ՝ ահասարսուռ մանկասպանության դեպքից (լուսանկարներ)
PHOTO
Սարսափելի մանկասպանությունը երեկ ցնցեց ողջ Ռուսաստանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 38-ամյա դայակը կացնով կտրել էր 4-ամյա աղջնակի գլուխն ու փողոցում գլուխը թափահարելով՝ սպառնացել էր պայթեցնել ինքն իրեն։ Այժմ ահասարսաուռ դեպքից նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Մահացած Նաստյան Վլադիմիրի ու Եկատերինայի փոքր երեխան էր։ Երեխան հիվանդ էր ծնվել, ու ծնողները շատ էին աշխատում՝ նրա բուժումն ապահովելու համար։ Երբ Ուզբեկստանից դայակը հայտնվել է ընտանիքում, սկզբում որեւէ տարօրինակ բան չեն նկատել, սակայն վերջերս նրա պահվածքը իրենց դուր չի եկել։ Ընտանիքի մտերիմները պատմել են, որ զույգը ցանկանում էր ազատել կնոջն աշխատանքից։
«Վոլոդյան եւ Կատյան Լիվնայից են, Օրյոլի շրջանից, 10 տարի առաջ էին տեղափոխվել Մոսկվա։ Նաստյային էլ Կատյան հայրենի քաղաքում է ծննդաբերել, բայց նա հիվանդ ծնվեց, մանկական պարալիչով։ Երեխան չէր կարողանում քայլել եւ խոսել։ Նրանք ամեն ինչ անում էին, որ երեխան առողջանա, շատ էին աշխատում»,- պատմել են հարազատները։
Նրանք պատմել են, որ Վոլոդյան ծրագրավորող է, խոշոր ընկերությունում է աշխատում։ Կատյան հաշվապահ է, նրանք լավ զույգ են, օրինակելի, Նաստյայից բացի՝ ավագ որդի ունեն։ Դայակ Գուլչեխրա Բոբոկուլովան այս ընտանիքում հայտնվել է 2 տարի առաջ, ծանոթներից մեկն է խորհուրդ տվել վերցնել նրան։ Կինը եկել է Ուզբեկստանից, տանը երեխաներ ունի, բայց ամուսնացած չէ։ Նրան առանձին սենյակ էին հատկացրել տանն ու ամսական 30 հազար ռուբլի էին վճարում։ Այդ գումարը նա հարազատներին էր ուղարկում։ Դայակը դարձել էր ընտանիքի անդամ, հայրենի քաղաք գնալիս էլ միշտ նրան իրենց հետ էին տանում։
Ընտանիքի մտերիմները պատմում են, որ վերջին շրջանում կինը ազգությամբ տաջիկ մի տղամարդու հետ էր ծանոթացել, սակայն պարզվել էր, որ նա ամուսնացած է, ինչը նրա համար ծանր հարված էր։ Ասում են՝ երբ վերադարձել է Մոսկվա, փոխված է եղել, ինքնամփոփ։ Հետո սկսել է ժամերով համացանցում լինել, սոցկայքերում։ Քանի որ այնտեղ ռուսերեն չէր շփվում, Կատյան ու Վոլոդյան նրա էջից ոչինչ չեն հասկացել։ Ամուսինները ցանկացել են նրան հեռացնել աշխատանքից, սակայն կինը խնդրել է, որ նման բան չանեն։ Զույգն անգամ ստիպված անջատել է ինտերնետը։ Այժմ մարդասպան դայակը հոգեբուժարանում է։ Նա խոստովանել է իր մեղքն ու ասել, որ իբր սիրելին իրեն դավաճանել է, ինքն էլ բարկությունից է նման բան արել։
Պատրաստեց Past.am-ը:




















































