Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ռոք աստղերի գործած հանցագործությունների թոփ 10

LIFE

10. Փիթ Թաունսենդ- «The Who»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

2002 «The Who» խմբի կիթառահար Փիթ Թաունսենդը ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա դիտելու մեղադրանքով:

Թաունսենդը հայտարարել էր, որ ինքը գաղափար չուներ, թե ինչպես է իր բանկային քարտը օգտագործվել այդ վեբ-կայքում: Այնուամենայնիվ նա զգուշացվել էր, իսկ նրա անունը մնացել էր 5 տարվա ընթացքում սեքսուալ հանցագործություն կատարածների ցուցակում:

9. Մայքլ Թոդ- «Coheed And Cambria»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

2011թ ամերիկյան «Coheed And Cambria» ռոք խումբը շրջագայություն էր կատարում մեկ այլ ռոք խմբի հետ: Նրանք պետք է սկսեին իրենց ելույթը Մանսֆիլդում: Շոուի մեկնարկից մեկ ժամ առաջ խմբի բաս-կիթառահար Մայքլ Թոդը մտել է մոտակայքում գտնվող դեղատունը և վաճառողին ցույց է տվել բջջայինի մեջ գրված տեքստը: Տեքստում գրված էր, որ Թոդը պայթուցիկ ունի, որը նա պատրաստվում էր պայթեցնել, եթե չկատարեին իր պահանջները:

Նա պահանջել էր ընդամենը մի քանի սրվակ Օքսիկոդոն: Թոդը վերցնելով 6 սրվակ՝ թաքնվել էր տաքսիներից մեկում, ինչից հետո միացել էր իր խմբին միանգամից բեմի վրա: Շուտով նա ձերբակալվեց ու դատապարտվեց մեկ տարի ազատազրկման և 3 տարի տնային կալանքի: Մի քանի ամիս անց Թոդը լքեց խումբը:

8. Թոդ Հարել – «3 Doors Down»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

«3 Doors Down» խմբի հիմնադիր և բաս-կիթառահար Թոդ Հարելը հաճախ էր հայտնվում հեռուստաէկրաններին ոչ թե երաժշտական ձեռքբերումների, այլ հերթական հանցագործության համար:

2013թ տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացավ 47- ամյա Փոլ Հաուարդ Շոլդերս կրտսերը: Թոդը ձերբակալվեց ավտոճանապարհային կանոնների խախտման պատճառով, ինչն էլ հանգեցրել էր Շոլդերսի մահվանը: Դատարանը մեղադրեց Հարելի բժշկին, ով չափազանց մեծ քանակությամբ հաբեր էր նշանակել նրան, ինչն էլ դարձել էր ավտովթարի հիմնական պատառը:

2014թ Հարելին տնային կալանք էր տրվել դատական ընթացքի հանգուցալուծման նպատակով: Սակայն 2014-ի փետրվարին Թոդը կրկին ձերբակալվեց ալկոհոլի ազդեցության տակ մեքենայի ղեկին նստելու մեղադրանքով: Այդ բանից հետո նրան հեռացրին խմբից:

7. Ջիմ Գորդոն- «Eric Clapton»«Alice Cooper»«Fran Zappa»«The Beach Boys»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

30 տարեկանում Գորդոնի մոտ շիզոֆրենիա առաջացավ, և նա սկսեց ձայներ լսել, որոնք խանգարում էին իրեն սնվել և քնել: 1983թ հունիսին այդ «ձայները» ստիպեցին նրան սպանել մորը, ինչից հետո՝ 1984թ նա դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 2-րդ կարգի սպանության համար: Ժամկետային ազատ արձակման հույսով նա անց էր կացնում ժամանակը բանտերի հիվանդանոցներում՝ երազելով կրկին հանդես գալ Էրիկ Քլեփթոնի հետ:

6. Թիմ Լամբեզիս – «As I Lay Dying»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

2013թ «As I Lay Dying» խմբի վոկալիստը ձերբակալվել էր կնոջը սպանելու մեղադրանքով: Թիմը ապրել էր կնոջ հետ 8 տարի: Նրա փաստաբանները, որ սկզբնական շրջանում հերքում էին մեղադրանքները, հետագայում կատարվածը պատճառաբանեցին Թիմի հոգեկան խանգարումներով: Լամբեզիսը խոստովանեց իր մեղքը փետրվարին և 2014թ մայիսից դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

5. Ռոնի Ռադկե- «Falling In Reverse»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

2008թ Ռադկեն մեղադրվեց սպանության մասնակից լինելու մեջ, դուրս մնաց «Falling In Reverse» խմբից և դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման:

2010թ Ռադկեն դուրս եկավ բանտից և նորից ձերբակալվեց իր ընկերուհու հանդեպ բռնություն ցուցաբերելու մեղադրանքով: Նա չներկայացավ դատարան, ինչպես նաև «Six Flags» խմբի համերգի ժամանակ վնասվածքներ հասցրեց 6 երկրպագուների: 2015թ հունիսին Ռադկեն մեղադրվեց 25-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ:

4. Փոլ Ֆրենսիս Գեդ- «Gary Glitter»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

1997թ Փոլ Ֆրենսիս Գեդը ձերբակալվեց երեխաների ավելի քան 1000 պոռնոգրաֆիկ լուսանկարների պահպանման համար: 2005թ նա տեղափոխվեց Վիետնամ, որտեղ ձերբակալվեց այն բանից հետո, երբ երկու անչափահաս աղջիկներ հայտարարեցին, որ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ:

Փոլը դատապարտվեց ազատազրկման, դուրս գալուց հետո պարտադիր դեպորտի պայմանով: Դեպորտից հետո նա հաստատվեց Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ ձերբակալվեց 2015-ին և դատապարտվեց 16 տարվա ազատազրկման Ջիմի Սեվիլի հանցակիցը լինելու համար:

3. Ֆիլ Ռադ- «AC/DC»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

2010թ Ֆիլը ձերբակալվեց մարիխուանա աճեցնելու մեղադրանքով: 2014-ին նա նորից ձերբակալվեց: Այս անգամ սպանության կազմակերպման փորձի, սպանության սպառնալիքների և մարիխուանայի պահպանման համար:

2. Օզի Օսբորն – «Black Sabbath»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

Ամբողջ մեղքը ալկոհոլի վրա բարդելով՝ Օզին կծում էր աղավնիների գլուխները, միզում գինու բաժակի մեջ CBS-ի հետ հանդիպման ժամանակ, և համարյա սպանում կնոջը՝ Շերոնին:

Ներկա պահին Օզին երևի թե հանգիստ է, սակայն իր խմբի անդամ Թերի Բաթլերը ձերբակալվել էր հունվար ամսին Կալիֆոռնիայի բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:

1. Փիթեր Յարոու- «Peter, Paul and Mary»

Топ-10: Шокирующие преступления, совершённые знаменитыми рок-звёздами

1970 թ Փիթերը հրավիրել էր իր սենյակ 17-ամյա երկրպագուհու՝ իր 14-ամյա քրոջ հետ, ստելով, թե պետք է մակագրություն տա: Յարոուն սեռական բռնություններ է ցուցաբերել 14-ամյա աղջնակի նկատմամբ: Այն բանից հետո, երբ նա իրեն մեղավոր ճանաչեց, նրան ձերբակալեցին և կալանավորեցին 3 ամսով:

Չնայած նրան, որ նախագահ Ջիմի Քարթերը նրան ներում շնորհեց 1981թ, Փիթերի հեղինակությունը պղտորված է մնացել մինչ օրս:

Աղբյուրը՝ Slaq.am

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future