«Այդ հույսով վարկ էի վերցրել ու Արան քաշեց ինձ».Գոռ Բարսեղյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է «Վիտամին ակումբ»-ից հայտնի դարձած Գոռ Բարսեղյան հետ, ով վերջին ամիսներին հաղորդավար Արա Կազարյանի հետ միասին վարում է «Ուշ երեկոյան» հաղորդաշարը:
Մեզ հետ զրույցի ընթացքում Գոռը նշեց, որ «Ուշ երեկոյանը» կվերսկսի իր գործունեությունը սեպտեմբեր ամսից. «Առաջին եթերաշրջանից հետո որոշվեց, որ «Ուշ երեկոյանը» կշարունակի իր գործունեությունը, սակայն ոչ թե գարնան, այլ աշնան առաջին ամսից: Սա ինձ համար անակնկալ էր, քանի որ այդ հույսով վարկ էի վերցրել ու Արան քաշեց ինձ»,- նշեց Գոռ Բարսեղյանը:
Հարցին, թե արդյոք մեր հայտնիները պատրաստ էին նման հաղորդման եւ կարողանում էին իսկապես անկեղծ ու անկաշկանդ մասնակցություն ունենալ, Գոռը պատասխանեց. «Սկզբում մենք էլ էինք մտածում, որ դժվար է լինելու, քանի որ անկախ հայտնի կամ անհայտ լինելուց, մեր հայկական մենթալիտետը միշտ իր «վատ» գործն անում է, բայց երբ նկարահանումներն ավարտվում էին, մեր հյուրերը նոր էին հասկանում, որ հավես էր, կարելի էր ինչ-որ գժոտ բաներ թույլ տալ իրենց: Կարծում եմ՝ երկրորդ եթերաշրջանում այս առումով ահագին փոփոխություն կլինի»:
Շարունակությունը՝ այստեղ:



