Yerevan, 13.March.2026,
00
:
00
BREAKING


Իրանում միջազգային չափորոշիչներով արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում կգրանցվեն Հայաստանում

SOCIETY

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել ԻԻՀ-ում միջազգային չափորոշիչներով արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցելու մասին։ Քննարկվել են նաև դեղերի ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպման ժամանակ երկու երկրի նախարարները հանգամանալից քննարկել են հետագա համագործակցության ուղղություները։

«Վերջին երկու տարում բավական աշխուժացել է Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետությանհամագործակցությունն առողջապահության ոլորտում»,- ասել է Հասան Հաշեմին։

Նախարարները երկուստեք հաստատել են, որ երկու երկրի համագործակցության զարգացման ուղղությամբ պետությունների ղեկավարների հաստատակամությունն առողջապահության ոլորտում ևս գործնական քայլեր իրականացնելու լավ հիմք է։

Արմեն Մուրադյանը նշել է, որ վերջերս Մեղրիում բացված արդիական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը պատրաստ է ժամանակակից, բարձրակարգ բժշկական սպասարկում մատուցելու նաև Իրանի հյուսիսային շրջանների բնակչությանը։

Հասան Հաշեմին բարձր է գնահատել հայկական կողմի պատրաստակամությունը բազմակողմանի համագործակցության համար։

Այնուհետև ստորագրվել է առողջապահության բնագավառում գործողությունների ծրագիր:  

Նախարարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: «Մենք ունենք համագործակցության հետագաընդլայնման հստակ պայմանավորվածություններ՝ հաշվի առնելովոր բուժական և դեղագործական բնագավառումնոր հեռանկարներ են բացվում»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների գլխավորությամբ դեռևս 2015թ. դեկտեմբերին ձևավորված աշխատանքային խմբերն արդեն ունեն հա մատեղ գործունեության անցած ճանապարհ և համագործակցության մատնանշած ուղղություններ:

Անդրադառնալով հայ-իրանական համատեղ բժշկական հաստատություն հիմնելու նախաձեռնությանը, Արմեն Մուրադյանն ասել է, որ Իրանի առաջարկը երկկողմ հետաքրքրություն է ներկայացնում և դրա տեղայնացումն, ինչպես նաև այլ մանրամասներ այժմ քննարկման փուլում են:

«Երկու երկրի հարաբերությունները զարգացնելու և էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու մեծ ցանկությունունենքԲուժական և դեղագործական ոլորտները մեծ հետաքրքրություն են ներկայացնումԱռհասարակ,առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման բազմաթիվ հնարավորություններ կան»,- ասել է Իրանի Իսլամական Հան րապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին: Նա խոսել է նաև իրենց երկրում հանրային առողջապահական ծրագրերի մասին, մասնավորապես, նշելով, որ Իրանում հաջողությամբ իրականացվում է միկրոտարրերով՝ վիտամին Դ-ով և ֆոլաթթվով ցորենի ալյուրի 100 տոկոսով հարստացման ծրագիր: Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարն անդրադարձել է նաև իմունականխարգելման ծրագրերին, նշեց պատվաստումների կարևորության մասին:

 

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan