Սեքսով զբաղվելը ոչ միայն հաճելի է, այլև խիստ օգտակար և ահա թե ինչու (լուսանկար)
LIFE
Պարզվում է, որ ի թիվս այլ դրական կողմերի՝ սեքսն օգտակար է նաև երիտասարդացման տեսանկյունից։ Գրացի համալսարանի գիտնականներ Ֆրանկ Մադեոն ու Տոբիաս Այզենբերգը այս փաստի ապացույցներն են ձեռք բերել՝ ուսումնասիրելով 6 երկրներում արված հետազոտությունների արդյունքները։Ավստրիացի գիտնականները երկար ժամանակ հավերժ երիտասարդության ու երկարակյացության գաղտնիքը փնտրելիս հետաքրքիր բացահայտումներ են արել, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մի տղամարդու ու կնոջ։
Եվ այսպես, պարզվում է, որ սերմնահեղուկը մի շարք բացառիկ հատկություններ ունի, որոնք մինչ այժմ հայտնի չէին։ Այն ի զորու է վերականգնել վնասված բջիջներն ու դանդաղեցնել ծերացման գործընթացը։ Դրա միջոցով կարելի է նաև խուսափել դեպրեսիաներից ու սթրեսներից։
Մինչ այժմ համարվում էր, որ սերմնահեղուկը բացառապես վիտամինների ու պրոտեինների աղբյուր է, բայց պարզվում է, որ դրա բջիջները խիստ օգտակար են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների դեմ պայքարում։
Այզենբերգն ասում է. «Կարծես թե մենք իսկապես գտել ենք ծերության դեմ լավագուն միջոցը։ Սա կարող է նոր սահմաններ հաղթահարել մարդկության համար»։ Ի դեպ, սպերմինիդներով հագեցած է ոչ միայն տղամարդու սերմնահեղուկը, այլև սոյան, խաղողն ու հացահատիկային կուլտուրաները։

Այնպես որ, գիտնականները պնդում են. սերը լավագույն միջոցն է առողջության համար։



