Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Անպտղության հիմնական պատճառները և բուժումը

LIFE

Youth.tert.am-ը գրում է.

Աշխարհում մարդկանց 10-16 տոկոսը տառապում է անպտղությամբ։ Հայաստանում բնակչության՝ 18 տոկոսը, այսինքն ամեն 6-րդ զույգն անպտուղ է:

Կանանց անպտղություն

Ամենահաճախակի պատճառը համարվում է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները: Ավելի հաճախ անպտղությամբ է ուղղեկցվում արգանդափողերի բորբոքումը, որի ժամանակ առաջանում է արգանդափողերի անանցելիություն: Հաճախ անպտղությունը առաջանում է վիժումից կամ ախտաբանական ծննդաբերությունից հետո, հատկապես վտանգավոր է աբորտը առաջնային հղիության դեպքում, քանի որ կարող է լինել արգանդի լորձաթաղանթի վնասում:   Ձվարանների բորբոքման  դեպքում խանգարվում է օվուլյացիան, որի հետևանքով ձվաբջիջը չի ընկնում որովայնի խոռոչ, իսկ կպումների դեպքում ձվաբջիջը չի կարող ընկնել արգանդափող:  Բացի դրանից օնֆորիտը  կարող է խանգարել ձվարանների էնդոկրին ֆունկցիան:
Անպտղության մեջ  մեծ է էնդոցերվիտի դերը: Կոլպիտը նույնպես կարող է բերել անպտղության, թարախային արտադրությունը ոչնչացնում է սպորմատոզոիդներին: Անպտղությանը նպասում են նաև ` էնդոկրին խանգարումները, սեռական օրգանների ինֆտիլիզմը, միքսեդեման, հիպոթիրեոզը, շաքարային դիաբետի ծանր ձևերը, ճարպակալումը և այլն:
Անպտղության պատճառ կարող է լինել նաև տրավմաները, սեռական օրգանների տեղաշարժերը, հեշտոցի պատերի արտանկումը, միզասեռական խուղակները:
Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ նաև իմունոլոգիական ֆակտորները (կնոջ օրգանիզմում հակամարմինների առաջացում սպերմատոզոիդների նկատմամբ): 

Տղամարդկանց անպտղություն


Առավել հաճախ հանդիպվող պատճառներից է սպերմատոգենեզի խանգարումը, որը հետևանք է բորբոքային հիվանդությունների, տրավմաների, ֆիզիկական, քիմիական ֆակտորների, նեյրոէնդոկրին  խանգարումների, ալկոհոլիզմի հետ: Հազվադեպ տղամարդու անպտղությունը կապված է սեռական թուլության, սերմնածորանի, միզուկի սպիական փոփոխությունների հետ: Անպտղություն առաջանում է ասպերմիայի, աղոսպերմիայի, ներկրոսպերմիայի, օլիգոսպերմիայի: Բացի էակուլհատում սպերմատոզոիդների քանակական և որակական պարունակությունը նշանակություն ունի նաև սերմնահեղուկի բիոքիմիական կազմը:

Ախտորոշում

Պատճառը պարզելու համար պետք է հետազոտվի զույգը, քանի որ տղամարդու անպտղության պատճառը պարզելը ավելի հեշտ է: 

Տղամարդու անպտղության պատճառը պարզվում է արդեն իսկ հարցումից և զննումից հետո:
Բայց դիագնոզը ճիշտ դնելու համար հետազոտում են թարմ սպերման, որը հետազոտելու համար հավաքում են Na-հիդրոկարբոնատի լուծույթով լցված անոթի մեջ, ընդհատված սեռական հարաբերությունից հետո:
Նյութը պետք է հասցնել լաբարատորիա ոչ ուշ 30-40 րոպե հետո: Սպերմատազոիդի քանակը որոշվում է ցանցավոր խցիկի միջոցով պարտադիր կերպով  հաշվելով 1մլ սպերմատազոիդների քանակը և շարժունակության տոկոսը:
Այդ փոփոխությունները կարող է լինել ժամանակավոր և պետք է այդ հետազոտությունը կրկնել:

 Կնոջ անպտղության պատճառը պարզելու համար անհրաժեշտ է լրիվ և բազմակողմանի հետազոտել կնոջը: Ուշադրություն են դարձնում այն խանգարումներին, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անպտղության համար: Անամնեզի հավաքման ժամանակ պարզվում է մանկածնության ֆունկցիան: Ուշադրություն են դարձնում մարմնակազմությանը, հասակին, կրծքագեղձերի զարգացվածությանը, գինեկոլոգիական հիվանդություններին, , բորբոքային հիվանդության, արգանդի էռոզիա և այլն:

Կատարվում է գինեկոլոգիական հետազոտություն, լրացուցիչ  մեթոդներից` արյան կլինիկական քննություն, քսուկի բակտերիոսկոպիա: Ձվարանների վիճակը որոշվում է ֆունկցիոնալ դիագնոստիկ տեստերով:  Մեզում և արյան մեջ որոշվում է գոնադոտրոպ հորմոնը: Ներքին սեռական օրգանների վիճակը պարզելու համար կատարում են լապարասկոպիա: Գենետիկական անոմալիաների կասկածի դեպքում կատարում են բժշկագենետիկական  քննություն հատուկ մասնագիտացված հիմնարկներում:

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''