Հայտնիներ, որոնք հագնվում են ինչպես բոլորը (լուսանկարներ)
PHOTO
Հայտնի և հարուստ մարդկանց մոտ վերջին շրջանում ավելի նորաձև է դառնում հագուստի դեմոկրատական ոճը կամ «նորմկոր» (անգլերեն normcore բառից՝ առաջացած normal և hardcore բառերից)։ «Նորմկորի» սիրահարները նախընտրում են հասարակ իրեր։ Շատերը գիտակցաբար հրաժարվում են հայտնի բրենդներից և փորձում են չտարբերվել։
Forbes-ը ներկայացնում է 8 հայտնի միլիոնատերերի և միլիարդատերերի, որոնք նախապատվությունը տալիս են դեմոկրատական կամ նույնիսկ ոչ նորաձև հագուստին։
1. Սթիվ Ջոբս
1990-ականների վերջից Ջոբսն անփոփոխ կրել է New Balance սպորտային կոշիկներ, Levi’s ջինսեր և սև սվիտեր։
2. Մարկ Ցուկերբերգ
Facebook-ի հիմնադիրը նախընտրում է մուգ մոխրագույն բամբակե վերնաշապիկներ՝ իր ընկերության փոքրիկ նշանով։
3. Բիլ Գեյթս
1980-ականներից Microsoft-ի հիմնադիրը հագնում է եռանկյունաձև օձիքի բացվածքով սվիտեր, վերնաշապիկ և ջինսեր։ Գեյթսը խոստովանել է, որ կրում է 10 դոլար արժողությամբ ժամացույց։
4. Սերգեյ Բրին
Google-ի համահիմնադիրը նախընտրում է Vibram կոշիկ, ջինսեր, գործվածքային վերնաշապիկներ։
5. Ջերի Սայնֆելդ
Ամերիկայի ամենահարուստ կատակերգուներից մեկը «նորմկոր» ոճի հիմնադիրներից մեկն է։
6. Արքայազն Ուիլյամ
Արքայազնը սովորաբար հագնվում է ինչպես ջենթլմեն, սակայն նրան դուր է գալիս նաև ազատ դեմոկրատական ոճը։ Մեծ նախապատվություն է տալիս 110 դոլար արժողությամբ Onitsuka սպորտային կոշիկներին։
7. Ռոման Աբրամովիչ
2013թ. օգոստոսին լուսանկարիչներն Աբրամովիչին նկատել էին ճայի պատկերով 700 ռուբլի արժողությամբ վերնաշապիկով։ Իսկ բրիտանական մամուլը նրա ձեռքին նկատել է 93 ֆունտ ստեռլինգ արժողությամբ պլաստիկե Polar M61 ժամացույց։
8. Բարաք Օբամա
Պաշտոնական միջոցառումներից ազատ ժամանակ ԱՄՆ նախագահը նախընտրում է սովորական ամերիկացու նմանվել։ Իսկ նրա ձեռքին հնարավոր է նկատել 70 դոլար արժողությամբ Highgear Enduro Compass պլաստիկե ժամացույցներ։




















































