Դիմահարդարման 10 զիլ հնարքներ, որոնք կխնայեն Ձեր ժամանակը
LIFEԴիմահարդարումը յուրաքանչյուր կնոջ համար կախարդական փայտիկ է։ Հենց այդ պատճառով էլ կանայք այն օգտագործում են իրենց թերությունները կոծկելու եւ առավելություններն ընդգծելու համար։
Չնայած դրան, անգամ նրանք, ովքեր ողջ կյանքի ընթացքում դիմահարդարվել են, կարող է չտիրապետեն որոշ գաղտնիքների։
Wnews.am-ը ներկայացնում է մի քանի հնարքներ արդյունավետ դիմահարդարման համար.
1 Խնամքով վերաբերեք դիմահարդարման խոզանակներին.
Լավ խոզանակները կարող են ծառայել ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Որպեսզի ձեր խոզանակները երկար ծառայեն, դրանք կեղտոտ մի թողեք, քանի որ շպարի նյութերը արագ վնասում են։ Լվանալուց հետո դրանք կարելի է արագ չորացնել թղթյա սրբչի միջոցով, ոչ մի դեպքում դրանք երկար մի թողեք ջրի բաժակի մեջ, քանի որ երկար մնալով ջրի մեջ, արագ փչանում են։
2.Կրկին մի դիմահարդարվեք, պարզապես թարմացրեք շպարը.
Ամենեւին էլ պարտադիր չէ ցերեկային դիմահարդարումը լվանալ եւ նորից շպարվել երեկոյի որևէ տեղ գնալիս։ Որպեսզի ազատվեք փայլուն մաշկից եւ թարմացնեք դիմահարդարումը, տոնային քսուկի թեթեւ շերտ քսեք եւ խոնավ անձեռոցիկով մաքրեք մաշկը, հետո դիմափոշի քսեք։
3. Հրաժարվեք մարմնի թանկարժեք սկրաբերից.
Եթե չեք ցանկանում գումարներ վատնել սպա պրոցեդուրաների վրա, կարող եք թավշյա մաշկ ստանալ նաեւ տնային պայմաններում։ Դրա համար անհրաժեշտ է չորս թեյի գդալ շաքարավազը կամ աղը խառնել երեք թեյի գդալ զեյթունի ձեթի հետ, կարելի է ավելացնել նաեւ մի քանի կաթիլ հոտավետ յուղ, օրինակ թուրինջի կամ լավանդայի հոտով։ Նախքան լոգանք ընդունելը մերսեք մարմինը, այնուհետեւ սկրաբը լվացեք տաք ջրով։
4. Խնամեք շրթունքները.
Որպեսզի շրթներկն իդեալական լինի, շրթունքները նախապես պետք է հարթ եւ խնամված լինեն։ Դրա համար պարտադիր չէ շրթունքների համար հատուկ սկրաբ գնել։ Հավասարապես խառնեք շագանակագույն շաքարավազը, զեյթունի ձեթն ու վանիլինը։ Թեթեւ մերսման շարժումներով այն քսեք շուրթերին, այնուհետեւ մաքրեք անձեռոցիկով։
5. Պետք չէ մաշկից մեկ տոն մուգ կրեմ գնել.
Ամենեւին էլ պարտադիր չէ ունենալ մի քանի գույնի տոնային կրեմ։ Եթե ամռանը ձեր տոնային կրեմի երանգը բաց է թվում, կարող եք դրանում մուգ գույնի գելային բրոնզատոր ավելացնել ( гелевый бронзатор)։
6.Խուսափեք մեծ քանակի դիմափոշի քսելուց.
Երբ դիմահարդարվում եք, պետք չէ մեծ քանակությամբ դիմափոշի օգտագործել։ Ավելի ճիշտ կլինի դիմափոշին օգտագործել միայն այն դեպքում, երբ մաշկը սկսում է փայլել։
7. Ամրապնդեք շրթներկը.
Որպեսզի ստիպված չլինեք անընդհատ թարմացնել շրթներկը, դիմափոշին լցրեք անձեռոցիկի վրա, դրանով ծածկեք շուրթերը եւ սեղմած պահեք մի քանի վայրկյան։ Այս մեթոդը կկանխի նաեւ ատամներին շրթներկի հայտնվելը։
8. Կատվի իդեալական հայացք ստանալը հեշտ է.
Դուք կարող եք աչքը գեղեցիկ ընդգծել տնային պայմաններում. դրա համար անհրաժեշտ է պլաստիկ քարտ կամ սկոտչ։ Ամրացրեք այն աչքի ծայրին եւ հանգիստ շարժումներով անցկացրեք մատիտը։
9.Մաքրեք խոզանակն ավելորդ թարթչաներկից.
Որպեսզի ստանաք բնական եւ փարթամ թարթիչներ, վերցրեք թարթչաներկն ու անձեռոցիկը, մի քանի անգամ մաքրեք խոզանակը ավելորդ թարթչաներկից, հետո համարձակորեն ներկեք թարթիչները։
10. Վազելինը որպես դիմահարդարումը մաքրելու միջոց.
Վազելինը կարող է փոխարինել շպարը հանելու ձեր միջոցներին։Անհրաժեշտ է ոչ մեծ քանակի վազելինը քսել բամբակին, դրանով մաքրել մաշկը, որից հետո լվացվել։ Անգամ ամենակայուն շպարը կմաքրվի։













