Արթուր Ջանիբեկյանը գնել է Վիլյամ Սարոյանի տունը, բրավո
LIFEBlognews.am-ը գրում է.
Հիշո՞ւմ եք դեռ անցյալ տարի ինչ աղմուկ բարձրացրեց այն լուրը, թե Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տունը աճուրդի է հանվել: Հայրենասեր ֆեյսբուքցիները վրդովվեցին, քննարկեցին, մեղադրեցին ում հնարավոր է, և ինչպես միշտ է լինում նման իրավիճակներում ,կարճ ժամանակ անց մոռացան այդ թեման:
Այսօր՝ Արթուր Ջանիբեկյանը 40-րդ հոբելյանի օրը հայտնի դարձավ, որ նա գնել է Սարոյանի տունը։ Ու հերթական անգամ նա կարևոր գործ է անում առանց ավելորդ աղմուկի ու սեփական անձը փիարելու։ Ապրի Արթուրը, որ միշտ բարձր է պահում հայի անունը։
Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Միայն հիանալ կարելի է Ջանիբեկյանի այս հայանպաստ գորգունեությամբ: Շնորհակալ ենք:



